Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ հանդիպմանը Պոլսո հայոց պատրիարքն անդրադարձել է ատելության խոսքին, որն ազդեցություն են ունենում հայ համայնքի վրա

Ermenihaber. Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղն այցելության է գնացել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Վերջինս էլ «X» սոցհարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է այդ մասին:

Ըստ Օզդաղի գրառման՝ հանդիպմանը ներկա են եղել նաև կուսակցության բարձրագույն կառավարման խորհրդի անդամներ Ազմի Քարամահմութօղլուն, Նազիֆ Օքումուշը, Թայգա Աքը, կուսակցության ղեկավարի գլխավոր խորհրդականներ Սելչուք Գեչերը, Դիլեք Քարաֆազլըն, ինչպես նաև «Գալաթայի Սուրբ Փրկիչ հիմնադրամի» կառավարման խորհրդի ղեկավար Դանիել Աթսյուփը:

Հանդիպման ընթացքում Մաշալյանն անդրադարձել է հասարակության ներսում մերթընդմերթ ատելության խոսքի վերածվող արտահայտություններին, որոնք, ըստ նրա, խանգարում և ազդեցություն են ունենում հայ համայնքի հատկապես երիտասարդ հատվածի վրա: Վերջինս, ընդգծելով, որ թուրք և հայ ժողովուրդները երկար համատեղ անցյալ ունեն, խոսել է երկու ժողովուրդների միջև ընդհանուր յուրահատկություններ ունենալու մասին:

«Համայնքի բնակչության նվազումը Թուրքիայի տեսանկյունից ևս կարող է դիտարկվել որպես կորուստ»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդկանց միմյանց մոտենալուն զուգահեռ կպակասեն նաև եղած նախապաշարմունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment