Ասել եմ՝ սրբազան ջան, ձեր կողքին եմ, Նիկոլ-միկոլ չգիտեմ ես. հեղափոխական Տեր Շահանը՝ եկեղեցու «բարենորոգմանը» միանալու մասին

-Ես միանում եմ իմ սրբազանին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Վեհափառի հրահանգն է՝ բոլոր քահանաները ենթակա են հոգեւոր առումով իրենց թեմի առաջնորդին,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած Հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգման» նախաձեռնությանը միանալու իր որոշումը Կոտայքի թեմի քահանաներից տեր Շահան քահանա Միրզոյանը: -Երկու ամիս առաջ, որ Վեհափառին բան էի ասում, … Read more

Նոշաթելի Սուրբ Խաչ եկեղեցական Ծուխը Լուծարելու եւ գործունէութիւնը դադրեցնելու նախաձեռնութիւնը անհիմն է եւ անօրինական

Ի պատասխան Զուիցերիոյ թեմի Առաջնորդական տեղապահ Ծ. Վարդապետ Գուսան Ալճանեանի յայտարարութեան՝ իր կողմէ Նոշաթելի ՍՈւՐԲ ԽԱՉ եկեղեցական Ծուխի լուծարման եւ գործունէութեան դադարեցման մասին։ Ծ. Վարդապետ Գուսան Ալճանեան դուք կը պատճառաբանէք, որ տեւական ժամանակ Սուրբ Պատարագ չենք հրաւիրած։ Այո, ճիշտ էք, տեւական ժամանակ, որովհետեւ արդէն նկատած էինք ձեր տարօրինակ վարքագիծը, որ բացայայտեցիք վերջերս եւ հաստատեցիք նաեւ … Read more

Որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

Ես` Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանս, որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման … Read more

«Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի, խմբակների հարձակման տակ». Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններ

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հայտարարությունը Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին ու ներկա ատենապետերս, մեր լիակատար աջակցությունն ու որդիական խոնարհությունն ենք հայտնում Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Օ․Ս․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Հայրապետին։ Ակնհայտ է, որ այսօր Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի, խմբակների հարձակման տակ… Ինչպես … Read more

Որդիական հավատարմությամբ մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին․ Ռումանիոյ հայոց թեմի քահանայից դասի հայտարարությունը

Հունվար 10,2026 17:06 Մենք` ներքոստորագրյալներս, որդիական հավատարմությամբ մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին, աղոթում ենք Հայոց Եկեղեցու անսասանության և մեր ժողովրդի միասնականության համար։ Արժ․ … Read more

Հոգևոր ծառայությունը իշխանահաճո քծնանքի վերածելը Հուդայի համբույրին հավասարազոր դավաճանություն է. հայտարարություն

Հայաստանում ականատես ենք լինում պետական մակարդակով կազմակերպված հանցավոր արշավի՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաների լկտի հայտարարություններն ու սանձարձակ քայլերը այլևս բացահայտ ոտնձգություն և հարձակում են մեր ազգային-հոգևոր ողնաշարի դեմ։ Սա անթաքույց փորձ է՝ ենթարկեցնել դարավոր կառույցը և հաստատել տոտալ վերահսկողություն հոգևոր կյանքի նկատմամբ։ Մենք արձանագրում ենք՝ գործադիր իշխանությունը թքած ունի Սահմանադրության վրա։ … Read more

Հայաստանի և Սփյուռքի 489 քահանաներից եւս 9-նն են միացել Փաշինյանի օրակարգին. այս անգամ մեծ մասը Քյարամյանի թեմից են

Հայաստանում 250, իսկ Սփյուռքում 239 քահանա կա: Նրանցից այս պահին Նիկոլ Փաշինյանի եւ նրան միացած 10 եպիսկոպոսների պահանջին միացել է 20 քահանա: Նոր 9 միացածները մեծ մասամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի թեմից են: «Ես` Տեր Շահան քհն. Միրզոյանս, միանում եմ առաջնորդիս` Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական … Read more

Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի. Տեր Մաղաքիա քահանա Օհանյան

Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային»։( Սուրբ Հովհաննես Առաքյալ) Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Նրանք մնալու են ամոթով։ Չարի բոլոր կապանքները փշրվելու են ։ Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ … Read more

Մեր գործը ֆեյսբուքից դուրս է. Հովել քահանա Օհանյան

Տեր Հովել քահանա Օհանյան. «Միտքս ընկավ մեր սիրելի դասախոս պարոն Բեդիրյանի հայտնի խոսքը. «Ձեր խոսքից կանացի հետաքրքրության հոտ է գալիս»: Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս:Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը՝ Սրբություն է…. մի՛ դավաճանեք: Մնա՛նք մեր կոչման և … Read more

Կտրականապես դեմ եմ Եկեղեցին և մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Արամ քահանա Բաղումյան

Ես՝ Տեր Արամ քահանա Բաղումյանս, որդիական անվերապահ հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ՝ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Կտրականապես դեմ եմ Եկեղեցին և մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։ Տեր Արամ քահանա Բաղումյան Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: … Read more