Արցախի թեմի առաջնորդը եւ ազատազրկված արքեպիսկոպոսները դուրս մնացին Գերագույն հոգեւոր խորհրդից

Այսօր հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետը կատարել է Գերագույն հոգևոր խորհրդի կազմի անդամների փոփոխություն։ Հիշեցնենք, որ Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Երուսաղեմի Հայոց Պատրիարքը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը ի պաշտոնե Գերագույն Հոգևոր Խորհրդի ատենապետերն են: Խորհուրդը կազմված է բարձրաստիճան հոգևորական և աշխարհական անդամներից, որոնց մի մասը ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կոցմից, մյուս … Read more

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում քաղաքացիների մի մասը գոչում է «Վեհափառ, Վեհափառ», մյուս մասը՝ «հեռացիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Օրվա իշխանությունների բուն նպատակն է Եկեղեցու կառավարումն ամբողջովին ենթարկել իրենց, դրանով իսկ պառակտելով 2000-ամյա Եկեղեցու միասնականությունը. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի և ծխական խորհուրդների ներկայացուցիչները  խստագույնս դատապարտում են բոլոր նրանց, ովքեր ստահոդ տեղեկություններ են վերագրում ժողովականներին: Իշխանամերձ որոշ լրատվականներ հերթական անգամ սուտ և անհիմն տեղեկություններ են տարածում, իբր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն և կառավարել հեռակա: Ստահոդ լուրեր տարածելու աղբյուրը 2018 թվականից առ … Read more

«Տասը եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում». Փաշինյան

«Բախումների որեւէ հնարավորություն բացառում եմ, որովհետեւ Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլոր գործիքակազմը եւ հնարավորությունները՝ սադրիչ գործելաոճով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունի՞, որ Մայր Աթոռում այսօր բախումներ կլինեն։  Նա կրկնեց իր թեզը, թե Հայ Առաքելական եկեղեցին պետք է ազատել կաթողիկոսից։ Նա … Read more

Այո՛, դուք ասպատակություն եք կազմակերպել՝ առջեւի շարքերում տեղակայելով ձեր իսկ կողմից պատանդառված բարձրաստիճան հոգեւորականներին. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Կրակի միջից շագանակներ հանելու արվեստը ՀՀ իշխանությունների եւ նրանց սազանդար ուժերի նենգամիտ տրամաբանությունն ու ճարպկությունը հասնում է աճպարարության ճշգրտության։ Ամիսներ շարունակ ոտնատակ տալով իրավական բազմաթիվ նորմեր՝ միջամտում են եկեղեցու ներքին գործերին, արդարադատության հուղարկավորմամբ ազատազրկում են բարձրաստիճան չորս հոգեւորականի, կոմպրոմատների չարահնար կիրառմամբ Վեհափառ Հայրապետի դեմ հանում են մի շարք եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների, պետական սադրիչ միջամտությամբ եւ … Read more

Վերահաստատում ենք մեր անսակարկ ու անվերապահ հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն. Բուլղարիայի հայոց թեմ

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին մեզ համար զարմանալի կերպով ականատես եղանք «Հայկական ժամանակ» էլեկտրոնային կայքում հրապարակված մի հոդվածի, որտեղ, ի թիվս այլնի, նշվում էր, թե իբր «Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին»։ Թեև վստահ չենք, որ տվյալ հրապարակման մեջ արտահայտված տեսակետը արտացոլում … Read more

Պարզ է դառնում, որ դեկտեմբերի 18-ին հրավիրված Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստն անվավեր է, իսկ 2021 թ.-ից հետո այս մարմնի կայացրած որոշումները կարող են դիտարկվել ոչ իրավաչափ. եպիսկոպոսաց հայտարարություն

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԵկեղեցու ներկայիս գործադիր իշխանության մարմնի 2025թ. դեկտեմբերի 18-ին հրավիրված նիստն անվավեր ճանաչելու վերաբերյալ Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Գերագույն Հոգևոր Խորհրդի մի շարք անդամների տեղեկացրել է, որ Հայրապետական տնօրինությամբ դադարեցրել է Գերագույն Հոգևոր Խորհրդի (այսուհետ՝ ԳՀԽ) կազմում նրանց լիազորությունները` չնշելով հիմքերը և պատճառները։ Սրբազանների մի մասը ԳՀԽ անդամ է ընտրվել … Read more

Ամենայն հայոց կաթողիկոսի կողքին կանգնած նվիրյալները նույնիսկ իրենց կյանքի գնով կպաշտպանեն Մայր Աթոռը. Տեր Զարեհ

-Որքանով ու ինչը պետք է հաջողեն: Իրականում իրենք արդեն ձախողել են թե՛ իրենց առաքելությունը, թե՛ իրենց կոչումը, թե՛ իրենց հավատարմության ուխտը: Ցավում եմ, որ թշնամին՝ սատանան, իրենց ձեռքով պետք է գրոհի Աստծո տան եւ Աստծո օծյալ հայրապետի վրա: Միանշանակ իրենք արդեն պարտվել են այդտեղ՝ իրենց առաքելությունից շեղվելով,- Aravot.am-ին ասաց Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի … Read more

Ինչպե՞ս եք պատկերացնում սոսկ մի քանի հարյուր մարդկանց մասնակցությամբ և ուժային կառույցների աջակցությամբ Վեհափառ Տիրոջը հրաժարականի պահանջ պարտադրելու առնվազն իրավաչափությունը. Գևորգ Դանիելյան

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Անկախ իրական շարժառիթներից, որոնցով ուղղորդվում են առանձին փոքրաթիվ հոգևորականներ՝ միանալով Վեհափառ Տիրոջը հրաժարական պարտադրելուն, անպատասխան են մնում հետևյալ էական հարցադրումները՝ – Դուք գիտեք, որ Վեհափառ Տերը ի պաշտոնե ներկայացնում է ողջ հայությանը, ըստ այդմ էլ նրա ընտրությանը համամասնորեն մասնակցում է սփյուռքը: Գիտեք նաև, … Read more

Զերծ մնալ արտաքին թելադրանքով գործող Փաշինյանի հրահրած և մի շարք եպիսկոպոսների ձեռամբ Եկեղեցու դեմ իրականացվող քայքայիչ գործողություններին մասնակցելուց. ԱԺԲ

Դեկտեմբեր 18,2025 11:56 Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը կոչ է անում հայ հանրությանը զերծ մնալ արտաքին թելադրանքով գործող Նիկոլ Փաշինյանի հրահրած և մի շարք եպիսկոպոսների ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող հակասահմանադրական և քայքայիչ գործողություններին մասնակցություն ունենալուց։ Այս գործողությունները նպատակ ունեն պառակտելու և մասնատելու 1700-ամյա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հազարամյակներով հայ ժողովրդի ինքնության պահպանման ամենակարևոր ինստիտուտը։ … Read more