Փաշինյանի ռեժիմին հաջողվել է աշխարհաքաղաքական ներկա դասավորությունների պայմաններում հայկական շահերի անընդհատ զիջումների գնով ստանալ արտաքին ուժերի աջակցությունը. ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է «2025 թվականը հայ ժողովուրդը ավարտում է «հոգևոր պատերազմի» և աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների պայմաններում, որտեղ մի կողմից առկա է կառավարող ռեժիմի արշավանքը ազգային արժեքների ու եկեղեցու դեմ, իսկ մյուս կողմից՝ քրիստոնեության ու ազգային դիմադրողականության վերածնունդը: Ցավոք պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմին հաջողվել է … Read more

Զերծ մնալ արտաքին թելադրանքով գործող Փաշինյանի հրահրած և մի շարք եպիսկոպոսների ձեռամբ Եկեղեցու դեմ իրականացվող քայքայիչ գործողություններին մասնակցելուց. ԱԺԲ

Դեկտեմբեր 18,2025 11:56 Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը կոչ է անում հայ հանրությանը զերծ մնալ արտաքին թելադրանքով գործող Նիկոլ Փաշինյանի հրահրած և մի շարք եպիսկոպոսների ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող հակասահմանադրական և քայքայիչ գործողություններին մասնակցություն ունենալուց։ Այս գործողությունները նպատակ ունեն պառակտելու և մասնատելու 1700-ամյա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հազարամյակներով հայ ժողովրդի ինքնության պահպանման ամենակարևոր ինստիտուտը։ … Read more