Ամենայն հայոց կաթողիկոսի կողքին կանգնած նվիրյալները նույնիսկ իրենց կյանքի գնով կպաշտպանեն Մայր Աթոռը. Տեր Զարեհ

-Որքանով ու ինչը պետք է հաջողեն: Իրականում իրենք արդեն ձախողել են թե՛ իրենց առաքելությունը, թե՛ իրենց կոչումը, թե՛ իրենց հավատարմության ուխտը: Ցավում եմ, որ թշնամին՝ սատանան, իրենց ձեռքով պետք է գրոհի Աստծո տան եւ Աստծո օծյալ հայրապետի վրա: Միանշանակ իրենք արդեն պարտվել են այդտեղ՝ իրենց առաքելությունից շեղվելով,- Aravot.am-ին ասաց Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի Ֆեոդեսիա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Զարեհ քահանա Աշուրյանը՝ անդրադառնալով այսօր երեկոյան Վեհափառ հայրապետին հանգստյան կոչելու նպատակով իշխանության օրակարգին միացած 10 եպիսկոպոսների ու նրանց համակիրների՝ Մայր Աթոռ գալուն:

Զարեհ քահան Աշուրյան

Տեր Զարեհի խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցին անսասան է իր հավատքի մեջ, իսկ հայ եկեղեցու նվիրյալ հոգեւորականները կանգնած են ամենայն հայոց կաթողիկոսի կողքին ու նույնիսկ իրենց կյանքի գնով կպաշտպանեն Մայր Աթոռը. «Միայն մեր անհանգստությունն այն է, որ մեր ժողովուրդը չտրվի սադրանքների ու չգնա ծայրահեղ քայլերի: Մեր կոչն է, որ մեր ժողովուրդը պահի ողջախոհությունը չմիաբանի այս չար ծրագրին, այս ապստամբ ու տիրադավ ընթացքին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment