Այսօր, աւելի քան երբեք, կարիքը ունինք կամուրջներու ու կամրջումներու. Արամ Ա

Օրհնութեամբ եւ նախագահութեամբ Սուրբ Աթոռոյս գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ կազմակերպութեամբ Կաթողիկոսարանի «Կիլիկիա» Մատենադարանին, տեղի ունեցաւ ՀԱՍԿ Հայագիտական Տարեգիրքի Նոր Շրջանի ԺԳ. եւ ԺԴ. հատորներու շնորհահանդէսը, Ուրբաթ, 19 Դեկտեմբեր 2025-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Կաթողիկոսարանիս «Կիլիկիա» Թանգարանի սրահին մէջ։ Բացման խօսքով հանդէս եկաւ Կաթողիկոսարանի տեղեկատուական բաժանմունքի վարիչ Հոգշ. Տ. Յովակիմ Վրդ. Բանճարճեան։ Ան հակիրճ տողերու … Read more

Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարևոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախությունն ունենալ․ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյան

Այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և աղոթական ներկայությամբ Շիրակի, Արագածոտնի, Արթիկի, Գուգարաց թեմերի հոգևոր սպասավորների ու վանականների, մատուցվեց Սուրբ և … Read more

«Պայքարողներից շատերը միայն խոսքով են նիկոլական»․ կարգալույծ եղած նիկոլական սարկավագը կշտամբող գրառում է առել

«Հրապարակը» գրում է՝ ՔՊ-ի սպասարկու տիրադավ նախկին հոգևորականները հիասթափված են հինգշաբթի օրը Մայր Աթոռում իրենց ֆիասկոյից։ Նրանցից մեկը` կարգալույծ եղած նիկոլական սարկավագ Ռոբերտ Աղազարյանը անգամ ՖԲ իր էջում նիկոլականներին կշտամբող գրառում է առել ու երկու ժամ անց ջնջել գրածը, հավանաբար՝ վերևների հրահանգով․ «Այսօր հասկացա, որ պայքարողներից շատերը միայն խոսքով են նիկոլական, կամ հանգիստ ու ապահով … Read more

Հայ մարդու մեջ չի կարող սպանվել ինքնության զգացումը՝ անկախ հալածանքների սաստկությունից. Բագրատ եւ Արշակ սրբազաններ

Բագրատ եւ Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրից Հակաեկեղեցական հրոսակախումբը իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայր Աթոռ՝ փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։ Քստմնելի էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել՝ շփոթված և շվարած հայացքներով։ Ակնհայտ է, որ իրենք ևս հասկանում են, … Read more

Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ համարեց Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում։ Այս կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում_________Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով։Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին, Եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին։Քննարկման առարկա դարձան … Read more

Արամ Ա-ն Լիբանանի նախագահ Ժոզէֆ Աունի ուշադրութեան յանձնեց կարգ մը հարցեր՝ Լիբանանի հայ ուղղափառ համայնքին առնչուած

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այցելեց Լիբանան Հանրապետութեան նախագահ Զօրավար Ժոզէֆ Աունի, այս առաւօտ` Ուրբաթ, 19 Դեկտեմբեր 2025֊ին։ Աւելի քան ժամ մը հանդիպում կայացաւ Նորին Սրբութեան եւ նախագահին միջեւ, ներկայութեամբ երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար դոկտ. Նորա Պայրագտարեանի։ Վեհափառ Հայրապետը նախագահին ուշադրութեան յանձնեց կարգ մը հարցեր՝ Լիբանանի հայ ուղղափառ համայնքին առնչուած, ապա անդրադարձաւ Մեծի Տանն Կիլիկիոյ … Read more

Կոչ կ՛ուղղենք զսպուածութեան եւ ազգային միասնութեան. Ամերիկայի արեւելեան թեմ

Յայտարարութիւն Հայաստանեան Դէպքերուն ՄասինՄենք՝ Ամերիկայի Արեւելեան Թեմի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ Առաջնորդն ու Թեմական Խորհուրդը, խորապէս մտահոգ ենք Հայաստանի մէջ տեղի ունեցող նորադարձ դէպքերով, որոնք առնչուած են պետութեան եւ եկեղեցւոյ միջեւ սրացող իրավիճակին։ Այս երկու հիմնարար հաստատութիւնները՝ հայկական սփիւռքի հետ միասին, անհրաժեշտ են մեր ազգին գոյատեւման համար։ Կոչ կ՛ուղղենք զսպուածութեան եւ ազգային միասնութեան։ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը … Read more

Գերագույն հոգեւոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ, Գեւորգ եւ Վազգեն Սրբազանները. Տեր Եսայի քահանա Արթենյան

«Վեհափառ հայրապետն իր առաքելության մեջ ամուր եւ հաստատուն է, եւ բնականաբար Մայր Աթոռի բնականոն գործունեության առումով որեւէ բան փոխված չէ, Մայր Աթոռն ի դեմս Վեհափառ Հայրապետի միաբանության՝ շարունակում է իր գործունեությունը, առաքելությունը: Երեկվա դեպքերի հետ կապված էլ, պարզապես ցավալի է այն իրողությունը, որ կարող ենք այսպիսի փաստի անդրադառնալ, բայց ամեն դեպքում մենք գիտենք եւ վստահ … Read more

Հայհոյում ու Մայր տաճարի դռանն էին խփում. այդ պահին սիրտս կարծես պայթեր. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

«Ազգային ճակատ». Փողոցային հայհոյանքներով, հայհոյալից ձեռքի շարժումներով փորձում էին մուտք գործել Մայր տաճար, մենք էլ փորձում էինք թույլ չտալ։ 🔷Վերջում իրենք հասան մինչև Մայր տաճարի դուռը, դռանն էին խփում, հայհոյում էին։ 🔷Այդ պահին սիրտս ոնց որ պայթեր իրենց այդ լկտի վիճակից։ Բայց փառք Աստծո, մերոնք դուռը բացեցին, մեր հավատացյալ ժողովուրդն ավելի շատ էր, իրենց հրեց, … Read more

Մի փորձեք միայն բառերով դաստիարակել ձեր աշակերտներին կամ երեխաներին։ Նրանք ամենակարևոր դասերը կսովորեն ոչ թե ձեր խոսքերից, այլ ձեր գործերից. Հովհաննես աբեղա Թորգոմյան

Չգիտեմ ով, որտեղ, բայց ինչ-որ մեկը ասել է. «մի շտապեք ձեր զավակներին դաստիարակելու գործում, միևնույն է նրանք սովորելու են այն, ինչ ձեզանից տեսնելու են»: Հիմա խոսքս ուղղում եմ բոլոր այն դպրոցի տնօրեններին և ուսուցիչներին, որոնք մասնակցեցին տիրադավների սրբապղծության շքերթին.Մի փորձեք միայն բառերով դաստիարակել ձեր աշակերտներին կամ երեխաներին։ Նրանք ամենակարևոր դասերը կսովորեն ոչ թե ձեր խոսքերից, … Read more