«Հրապարակը» գրում է՝ ՔՊ-ի սպասարկու տիրադավ նախկին հոգևորականները հիասթափված են հինգշաբթի օրը Մայր Աթոռում իրենց ֆիասկոյից։ Նրանցից մեկը` կարգալույծ եղած նիկոլական սարկավագ Ռոբերտ Աղազարյանը անգամ ՖԲ իր էջում նիկոլականներին կշտամբող գրառում է առել ու երկու ժամ անց ջնջել գրածը, հավանաբար՝ վերևների հրահանգով․
«Այսօր հասկացա, որ պայքարողներից շատերը միայն խոսքով են նիկոլական, կամ հանգիստ ու ապահով տեղերում են միայն երևում, «սուր իրավիճակներում» կամ հիվանդ են, կամ զբաղված։ Հենց տենց»։
Հիշեցնենք, որ իշխանական օրակարգին միացած 10 եպիսկոպոսները Մայր Աթոռի բակում դեկտեմբերի 18-ին պահանջում էին Վեհափառի հրաժարականը, նրանց միացել էին մի քանի հարյուր շրջիկ հավատացյալներ, մինչդեռ Հայ առաքելական եկեղեցուն ու Վեափառ Հայրապետին սատարող հավատավոր ժողովուրդը հազարներով գերազանցում էր նրանց։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
