Եթե իսկապես ցանկանում ենք բարեփոխումներ Եկեղեցում, ապա դրանք պետք է լինեն կանոնականորեն անթերի, ներեկեղեցական երկխոսության միջոցով եւ ուղղված բուժման, ոչ թե պառակտման. Տիրատուր քահանա Սարդարյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ընթացող ճգնաժամը օր-օրի ավելի մեծ անհանգստություն է առաջացնում բոլորիս մեջ։ Պատմությունը ցույց է տալիս, որ պետության կողմից հրահրված շիզմաները գրեթե միշտ ձախողվում են. ժողովրդի մեծամասնությունը երկարաժամկետ առումով վերադառնում է դեպի ավանդույթին եւ կանոնականություն (ինչպես ցույց են տալիս բազում պատմական օրինակներ)։ Ցավոք, իշխանություններին հաջողվել է հասարակության խորքային բաժանումը տեղափոխել նաեւ Եկեղեցուց … Read more

Ցանկացած փորձ՝ խարխլելու նրա միասնականությունը, վտանգ է ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ ազգի հոգևոր ու ազգային գոյությանը. Վարդ քահանա Գյոզալյան

Հունվար 10,2026 11:41 Ես՝ Տեր Վարդ քահանա Գյոզալյանս, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որդի և սպասավոր, վերահաստատում եմ իմ անսասան որդիական հավատարմությունն ու լիակատար նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ինչպես նաև նրա գահակալ, ազգընտիր և աստվածընծա Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։ Միևնույն ժամանակ, խոր ցավով և մտահոգությամբ եմ արձանագրում այն պառակտող, Եկեղեցին ներսից բաժանող և մեր … Read more

Տիրադավ առաջնորդները շատ լավ հասկանում են, որ հերձվածողական շարժման համահիմնադիրներ են դարձել. Գենադի Մնացականյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար իրենց գործունեությամբ զրոյական օգտակար գործողության գործակից ունեցող հոգևորականները հերթով ու շարքով համալրում են  «Եկեղեցու բարենորոգում» կրոնա-քաղաքական աղանդի շարքերը։ Վստահ չեմ, որ վերջին օրերին աղանդին միացածները խորապես գիտակցում են իրենց արածի հետևանքները, սակայն մի բան վստահաբար կարող ենք ասել, որ, ըստ իրենց, իրենք դուրս են եկել Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ ազգընտիր … Read more

Մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին․ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակություն

Մենք` ներքոստորոգրյալներս, որդիական հավատարմությամբ հայտնում ենք մեր անսասան նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Սուրբ Ծննդյան այս լուսավոր օրերին աղոթում ենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն ու սերը պահպանեն մեր Սուրբ Եկեղեցու միասնությունը և հեռու պահեն բոլորին պառակտումներից։ Թող Քրիստոսի Ծննդյան լույսը առաջնորդի … Read more

Երբեք չէի մտածի, նույնիսկ ամենավատ երազի մեջ տեսնելու այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը. Տիրայր ավագ քահանա Գըլըճյան

….Երբեք չէի մտածի, նույնիսկ ամենավատ երազի մեջ տեսնելու այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը, և որ ես իմ որդիական անվերապահ հավատարմությունն պետք է հայտնեմ Աստվածօրհնյալ և Առաքելահաստատ իմ Եկեղեցուս, և Եկեղեցու Աստվածատուր և Ազգընտիր Գահակալին, որը պետք է լիներ, և կա իմ ծառայության մասը: Եւ սա ոչ թե ի ցույց աշխարհի, այլ որպես երդում … Read more

Իրական հավատացյալը երբեք չի կարող պահանջել կրճատելու, աղճատելու կամ կատարելու որեւէ Սրբազան արարողություն այնպես, ինչպես ինքը հարմար է համարում. Գաբրիել քահանա Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հավատացյալներին Եկեղեցիներում անհարկի կերպով միջամտելու Սրբազան Պատարագների արարողությանը, շրջիկ կերպով այցելելու ամենատարբեր համայնքներ ու Եկեղեցիներ եւ խանգարելու Սրբազան Պատարագի կանոնական ընթացքը։ Ըստ այսմ, կուզեի մի հարց բարձրաձայնել, որն առնչվում է մեր հոգևոր կյանքի հիմքերին, մեր եկեղեցու ավանդույթներին և հավատքի իրական իմաստին։ Իրական հավատացյալը Սուրբ Պատարագներին շրջիկ չի լինում։ Նա չի … Read more

Ծառայում եմ Սուրբ Էջմիածնին, և իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին. Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Եվ այս ամենի մեջ՝ թե աշխարհի աղմուկում, թե Աստծո լռության մեջ, ես մնում եմ իմ ծառայության մեջ։ Ոչ զգացմունքից, ոչ հարմարավետությունից, այլ հավատարմությունից։ Ծառայում եմ իմ Սուրբ Եկեղեցուն, ծառայում եմ Սուրբ Էջմիածնին, և իմ հավատարմությունն անխախտ է Լուսավորչի գահակալին։ Քանի որ Եկեղեցին միայն խոսքի վայր չէ, այլ նաև լռության, խաչի և համբերության դպրոց։ Եվ հավատարմությունը … Read more

Կեղծ բարենորոգիչը սկսում է ուրիշներից՝ մեղադրելով, պիտակավորելով, հրապարակային դատելով. Հովհաննես աբեղա Թորգոմյան

Կեղծ «բարենորոգություն» անվան տակ Եկեղեցին քանդվում է «փրկելու» անունով 20-րդ դարը ոչ միայն պատերազմների և գաղափարախոսությունների դար էր, այլ նաև մեծ հոգևոր փորձության շրջան։ Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայ ազգի խիղճը, հանկարծ հայտնվեց ոչ միայն արտաքին ճնշումների տակ, այլ՝ առավել վտանգավորը՝ ներքին ապստամբության։ Եվ այդ ապստամբությունը շատ հաճախ կրում էր «բարենորոգման» դիմակ։ Բայց … Read more

Որոշ քահանաներ միացել են իրենց առաջնորդ Նավասարդ սրբազանին. սկսվել է այլ քահանաների հակընդդեմ ֆլեշմոբը

«Համացանցը հետաքրքիր բան է. այնպես են ներկայացնում որոշ մարդկանց դիրքորոշումը, կարծես աշխարհացունց նորություն էր։ Տվյալ անձինք կրկին արտահայտվեցին` պարզապես բացահայտ։ Նույն դեմքերն ու նույն խոսքերը։ ՍԱ ԷԼ ԿԱՆՑՆԻ. ԳԼԽՈՎԸ ՇԱՏ ԱՄՊԵՐ ԿԱՆՑՆԵՆ, ՍԱՐԸ ՄԻՇՏ ԿԱ ԱՆՍԱՍԱՆ», այսպես է Տեր Ավետիս քահանա Մակարյանն արձագանքել մի քանի քահանաների հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին միանալու վերաբերյալ: Ավելի վաղ … Read more

Ողջույնի նույն տեքստը՝ եւս 3 քահանայի կատարմամբ

Հաղորդել ենք, որ այսօր երեք քահանաներ իրենց ֆեյսբուքյան էջերում աջակցություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի եւ նրան միացած հոգեւորականների հռչակած օրակարգին: Նույն տեքստը պատճենել են եւս երեք քահանաներ: Անուշավան քահանա Կոշեցյան   «Ես՝ Տեր Անուշավան քահանա Կոշեցյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց … Read more