Հաղորդել ենք, որ այսօր երեք քահանաներ իրենց ֆեյսբուքյան էջերում աջակցություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի եւ նրան միացած հոգեւորականների հռչակած օրակարգին: Նույն տեքստը պատճենել են եւս երեք քահանաներ:
«Ես՝ Տեր Անուշավան քահանա Կոշեցյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»:
«Ես՝ Տեր Գալուստ քահանա Սահակյանս ողջունում եմ ՀՀ վարչապետի եւ տասը եպիսկոպոսների ընդունած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման հայտարարությունը, աջակցում եւ միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»:
«Ես` Տեր Պողոս քահանա Միքայելյանս, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:




