Հաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ըստ հիմնավորման՝  առաջարկվող՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն … Read more

Հանրակրթական համակարգը ունի կենցաղապաշտ օկուպացիայից ազատագրվելու կարիք․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Սարսափն այս նկարագրությունն ունի. «Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին երեխայի մայրը՝ Երևանի բնակիչ 38-ամյա Մ․ Մ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 12։30-ի սահմաններում դպրոցում երեխան բանավոր տարաձայնություն է ունեցել իր դասընկերուհի՝ Դ․ Դ․-ի հետ, և վերջինս ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր երեխայի մարմնի տարբեր հատվածներին, … Read more

Ես և իմ գործընկերները շարունակելու ենք Արցախի պատմության և ժառագության հետազոտությունը․ Համլետ Պետրոսյան

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, monumentwatch.org կայքի գիտական ղեկավար, պ.գ.դ. պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է․ «Իհարկե, ազդված եմ հարգարժան Էդիտա Գզոյանի և Արցախի շուրջ վարչապետի անպատիվ որոշումից ու մտավարժանքներից: Շնորհակալ եմ հարյուրավոր արձագանքների համար: ՈՒ հազիվ թե ես կարողանամ ավելի էական մի բան ավելացնել:  Հարգանքս բոլոր նրանց, ովքեր ունեն սկզբունքներ ու տեսլական, և փորձում են մեզ վրա … Read more

Նախարարն ու Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ դպրոցներում որպես օտար լեզու պարսկերենի ուսուցմանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք․ «Վստահաբար, Ձեր գործունեությունը կնպաստի երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Իրանի … Read more

Հիշողության ինստիտուտների գործունեությունը կարող է ենթարկվել քաղաքական վերահսկողության․ «Գիտուժ»

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պարտադրված հրաժարականի վերաբերյալ․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պարտադրված հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում գիտական հաստատությունների ինքնավարության և ինստիտուցիոնալ անկախության տեսանկյունից։Հանրային գիտահետազոտական հաստատության ղեկավարը քաղաքական պաշտոնյա չէ և չի կարող գնահատվել ընթացիկ ներքին կամ արտաքին քաղաքական նպատակահարմարության չափանիշներով։ Եթե գիտական հաստատության ղեկավարի … Read more

Ինչպես են անցկացվելու 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունները․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

2025–2026 ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012 թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգի պահանջներին համապատասխան: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցով 9-րդ դասարանի շրջանավարտներն ավարտական քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից. «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների միասնական էսսե բնագիտական առարկաներից քննություն՝ թեստային եղանակով կամ ուսումնական նախագծի ձևաչափով … Read more

Ցեղասպանության թանգարանի գլխատումն ու ճահճի մեջ մնալու ցանկությունը․ Գևորգ Վարդանյան

Օրերս հայտնի դարձավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանին ազատելու որոշման մասին։ Այս խիստ տարօրինակ որոշումը Հայաստանի ակադեմիական համայնքում առաջացրել է շփոթմունք ու տարակուսանք։ Որոշումը կամայական է՝ անտեսելով և ոտնահարելով ՀՑԹԻ աշխատակազմի կարծիքը, որը միասնականորեն դեմ է արտահայտվել դրան։ Ավելին՝ դրան կտրուկ դեմ են եղել Հոգաբարձուների խորհրդի գիտնական անդամները։ … Read more

Հարգանքի տուրք ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հիշատակին – Live News

Մարտի 8-ին լրացել է հայ ականավոր լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը։ Օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ինչպես նաև ակադեմիկոսի ընտանիքի անդամներն այցելել են նրա շիրիմին և ծաղիկներ խոնարհել՝ … Read more

Ջրաձորում հայտնաբերված հնագույն բրածոյին անվանել են ի պատիվ Շառլ Ազնավուրի

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ղեկ․ Լիլիթ Սահակյան) և Շվեյցարիայի JURASSICA գիտահետազոտական կենտրոնի (ղեկ․ Դավիթ Վասիլյան), ինչպես նաև միջազգային թիմի գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է ուշ Պլիոցենի (3,3 միլիոն տարի) հասակ ունեցող բրածո։ Այն պատկանում է փոքրիկ կաթնասունների՝ hyrax դասին և գտնվել է ՀՀ Ջրաձոր տեղամասում։ Բրածոն շատ լավ է պահպանված, ինչը գիտնականներին հնարավորություն … Read more

Փոփոխություններ ավարտական քննությունների և փոխադրման կարգում – Live News

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման, ավարտման և բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրման կարգում: Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ սովորողի հաջորդ դասարան փոխադրման, հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտման, ինչպես նաև գնահատման համար սահմանված են հետևյալ կարգավորումները։ Փոխադրում 5-8-րդ և 10-11-րդ դասարաններ – բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր ստացած … Read more