Ջրաձորում հայտնաբերված հնագույն բրածոյին անվանել են ի պատիվ Շառլ Ազնավուրի

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ղեկ Լիլիթ Սահակյան) և Շվեյցարիայի JURASSICA գիտահետազոտական կենտրոնի (ղեկ Դավիթ Վասիլյան), ինչպես նաև միջազգային թիմի գիտնականների համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է ուշ Պլիոցենի (3,3 միլիոն տարի) հասակ ունեցող բրածո։ Այն պատկանում է փոքրիկ կաթնասունների՝ hyrax դասին և գտնվել է ՀՀ Ջրաձոր տեղամասում։ Բրածոն շատ լավ է պահպանված, ինչը գիտնականներին հնարավորություն է տվել վերականգնել կենդանու կառուցվածքը և պատկերացնել, թե ինչ տեսք ուներ այս կենդանին մոտ 3,3 միլիոն տարի առաջ։

Գտածոն ներկայացնում է նոր տեսակ, որը ստացել է Armenohyrax aznavouriani անունը՝ ի պատիվ համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի։

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

Leave a Comment