Հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Խորը մտահոգությամբ տեղեկացանք, որ անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը: Այս փաստը հրամայական է դարձնում մասնավոր անհատների կացարաններում և համայնքի եկեղեցական հաստատություններում առանց անվտանգային պատշաճ համակարգի և պահպանման պայմանների ձեռագրերի առկայության խնդրի կարգավորումը: Մատենադարանի տնօրենությունը հնարավոր բոլոր առիթներով հայտարարել է իր պատրաստակամությունը՝ եթե ոչ իբրև նվիրատվություն … Read more

Կփակվե՞ն դպրոցները. շրջանառվում է գրիպի A տեսակի բավականին ագրեսիվ վիրուսը (տեսանյութ)

«Ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակը։ Միաժամանակ նշեց, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի են, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Ավանեսյանն ասաց, որ այսօր Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի վիրուսը, որը  բավականին ագրեսիվ է։

Որ Հայ Առաքելական եկեղեցին հիմնադրվել է պետության և նրա գլուխ կանգնած Տրդատ Մեծ արքայի կողմից, ամրագրված է Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ սխալաշատ դասագրքում

Ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը հրապարակել է «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքից մի հատված՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը. «Քիստոենական եկեղեցու ընդհանուր հիմնադիրը Տեր Հիսուս Քրիստոսն է, իսկ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիրներն են համարվում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները:  Այն, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հիմնադրվել է պետության և նրա գլուխ կանգնած Տրդատ Մեծ արքայի … Read more

Հայաստանը միացել է մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության ԹԻՄՍՍ 2027 հետազոտությանը

ՀՀ-ն միացել է ԹԻՄՍՍ (TIMSS) 2027 թ. «Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային ուսումնասիրության միտումները» համաձայնագրին, որով նախատեսվում է հանրակրթության ոլորտում իրականացնել կրթական արդյունքի արտաքին գնահատում ԲՏՃՄ ուղղություններով: Մաթեմատիկայի և բնական գիտությունների միջազգային միտումների հետազոտությունն իրականացվում է Կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ասոցիացիայի (International Association for the Evaluation of Educational Achievment) նախաձեռնությամբ՝ վերջինիս միջոցներով և մասնակից երկրների ներդրումներով: Հետազոտության նպատակը կրթական փորձառության … Read more

Գորիսի պետական քոլեջում արգելափակել են տնօրենի ԺՊ-ի մուտքը․ պարզաբանումներ են պահանջել նախարարից (տեսանյութ)

Գորիսի պետական քոլեջի շուրջ դրամատիկ զարգացումները շարունակվում են․․․ Նախ՝ քոլեջի աշխատակիցները, ովքեր հրաժարականի դիմումով էին արձագանքել Ժաննա Անդրեասյանի դեկտեմբերի 2-ի՝ քոլեջի տնօրենին պաշտոնանկ անելու մասին հրամանին, դրականորեն են արձագանքել Կարեն Լազարյանի հորդորին՝ հետ կանչելով նախօրեին ներկայացրած դիմումները։ Այդքանով հանդերձ, սակայն, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, քոլեջում դասապրոցեսը չի վերսկսվել։ Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Ժաննա Անդրեասյանը … Read more

ԼՂ-ից տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացումը ԿԳՄՍ նախարարության տեսադաշտում է․ փոխնախարար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հայ երեխաների աջակցության ամրապնդում արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» թեմայով համաժողովին: Միջոցառումն իրականացվել է «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրով Հայաստանում փախստականների ներհոսքին համապարփակ արձագանքման փաթեթի բաղադրիչներից է։ Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա … Read more