Ազգային գրադարանի հարակից տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել․ ոստիկանները նախազգուշական կրակոցներ են արձակել

Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։ Ոստիկանները ձերբակալել են … Read more

Ազգային գրադարանի հարակից տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել․ ոստիկանները նախազգուշական կրակոցներ են արձակել

Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։ Ոստիկանները ձերբակալել են … Read more

Զովունիում կրակոցներից մահացածը Արսինե Նավասարդյանի որդին է • Tribune.am

Փետրվարի 16-ին Զովունիում կրակոցներից սպանված Ռուբեն Գ.-ն հայտնի դերասանուհի ու օպերային երգչուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Հայտնում է armlur.am-ը։ Այդ օրը, ժամը 23:50-ի մոտ, Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում կրակոցներ են հնչել։ Ռուբեն Գ.-ին կրակել է Զովունի գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Զ.-ն, ով փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց Նաիրիի ոստիկանության բաժնի ծառայողները նրան հայտնաբերել … Read more

Պարզվել է մարտաֆիլմ հիշեցնող ողբերգական միջադեպի հետևանքով հիվանդանոցում մահացածի և 7 վիրավորների ինքնությունը

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Աջափնյակում հնչած աղմկահարույց կրակոցների հետեւանքով սպանված 45-ամյա Արսեն Վարդանյանն է։ Վերջինս ռեստորանում էր երգում։ Shamshynan.com-ն էլ քիչ առաջ հայտնեց, որ վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։ … Read more

Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ՆԳՆ-ն՝ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների մասին

18 Փետրվարի, 2026 Փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։ Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա … Read more

Մեկ քաղաքացի մահացել է, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը` ծանր․ ԱՆ-ը Աջափնյակի կրակոցների մասին

Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է: Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Աջափնյակում կրակոցների հետևանքով 1 զոհ, 6 վիրավոր կա. նոր մանրամասներ

18 Փետրվարի, 2026 Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է: Այլ մանրամասներ դեպքի հետ կապված՝ հայտնի չէ:  

Կրակոցներ Երևանում․ Աբելյան փողոցից 10 անձ հոսպիտալացվել է, հարուցվել է քրեական վարույթ

Այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխի վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Ինչպես դեպքի … Read more

Կանադայի դպրոցում կրակ բացած անձը մինչ այդ սպանել է մորն ու եղբորը. հայտնի է անձի ինքնությունը

Կանադայի Թամբլեր Ռիջ քաղաքի ավագ դպրոցում կրակոցների հետևանքով 9 մարդ, այդ թվում և հենց կրակողը, մահացել են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։  Առնվազն 25 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը հոգեկան խնդիրներ ունեցող 18-ամյա Ջեսի Վան Ռուտսելարն է, ով նախքան նախկին դպրոցի վրա հարձակվելը սպանել է մորը … Read more

Կրակոցներ Գուգարքում․ ռեստորանի տարածքում հասարակական կարգի խախտման դեպք է արձանագրվել

Փետրվարի 2-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հունվարի 31-ին՝ ժամը 11․30-ի սահմաններում, Գուգարք գյուղի սկզբնամասում գտնվող ռեստորանի և մոտակա գազալցակայանի տարածքից լսվել են կրակոցի ձայներ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանի տարածքում կրակոց արձակել և այդ կերպ հասարակական կարգը խախտել է ռեստորանը շահագործող անձը՝ Վանաձորի բնակիչ 54-ամյա տղամարդը։ Բացատրական աշխատանքի … Read more