Կանադայի դպրոցում կրակ բացած անձը մինչ այդ սպանել է մորն ու եղբորը. հայտնի է անձի ինքնությունը

Կանադայի Թամբլեր Ռիջ քաղաքի ավագ դպրոցում կրակոցների հետևանքով 9 մարդ, այդ թվում և հենց կրակողը, մահացել են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Առնվազն 25 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը հոգեկան խնդիրներ ունեցող 18-ամյա Ջեսի Վան Ռուտսելարն է, ով նախքան նախկին դպրոցի վրա հարձակվելը սպանել է մորը և խորթ եղբորը։ Դպրոցի վրա իրականացված հարձակումից հետո նա ինքնասպան է եղել։ 

18-ամյա Ռութսելարը տրանսգենդեր է ծնվել է որպես տղամարդ, սակայն վեց տարի առաջ սկսել է իրեն նույնականացնել որպես կին։

Դպրոցում սպանվել է վեց մարդ, այդ թվում՝ 39-ամյա ուսուցիչը, 12-ամյա երեք աշակերտուհի և երկու աշակերտ, որոնցից մեկը 12 տարեկան էր, մյուսը՝ 13։

Կասկածյալի 39-ամյա մորը և 11-ամյա խորթ եղբորը մահացած են գտել մոտակա տանը։

Leave a Comment