Կրակոցներ են հնչել Երևանում․ վիրավորը Լոռու մարզի բնակիչ է․ Shamshyan.com

Հունվարի 9-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «հրազենային վնասվածքներով» «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը … Read more

Երևանում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակոցի դեպքի  գործով 5 անձ է ձերբակալվել

15 Հունվարի, 2026 Նախօրեին՝ հունվարի 14–ին, Երևանում անչափահասների մասնակցությամբ միջադեպի ու կրակոցի դեպքի  առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը,  որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ 5 անձ ձերբակալվել է, նախաքննությունը … Read more

Երևանում 33-ամյա կինը կրակոցներ է արձակել, ապա նկարահանել ու տեղադրել է սոցցանցերում

Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հունվարի 6-ին Խորենացու փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և խուլիգանության կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել 33-ամյա մի կնոջ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Պարզվել է, որ նա հունվարի 1-ին՝ կեսգիշերն անց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, 24-ամյա երիտասարդին պատկանող գազային ատրճանակից կրակոցներ … Read more

Վարորդն ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը և անկանոն կրակոցներ արձակել. Shmshyan.com

Հունվար 04,2026 15:02 Shmshyan.com. Դեկտեմբերի 30-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 43-ամյա Գոռ Հ.-ն Երևանի շենքերից մեկի բակում կայանում է «Hummer» մակնիշի ավտոմեքենան, ապա մեքենայի հետևի նստատեղից վերցնում է ատրճանակ և ինքնաձիգ ու սկսում օդ անկանոն կրակոցներ արձակել: … Read more