Վանաձորի, Գուգարքի, Դարպասի, Շահումյանի մանկապարտեզները դարձել են անվճար – Live News

Վանաձորի, Գուգարքի, Դարպասի, Շահումյանի մանկապարտեզները դարձան անվճար։ Այս մասին հայտարարել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է Վանաձորի ավագանու երեկվա նիստում։ Նրա խոսքով, կառավարության հետ քննարկվում է Վանաձորում նոր մանկապարտեզներ կառուցելու և երեխաների հերթերն իսպառ վերացնելու հարցը։

Կրակոցներ Գուգարքում․ ռեստորանի տարածքում հասարակական կարգի խախտման դեպք է արձանագրվել

Փետրվարի 2-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ հունվարի 31-ին՝ ժամը 11․30-ի սահմաններում, Գուգարք գյուղի սկզբնամասում գտնվող ռեստորանի և մոտակա գազալցակայանի տարածքից լսվել են կրակոցի ձայներ։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանի տարածքում կրակոց արձակել և այդ կերպ հասարակական կարգը խախտել է ռեստորանը շահագործող անձը՝ Վանաձորի բնակիչ 54-ամյա տղամարդը։ Բացատրական աշխատանքի … Read more