Վերջին 24 ժամվա ընթացքում ռուս-վրացական սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում ռուս-վրացական սահմանը հատել է ավելի քան 20 հազար մարդ։ Ուղևորահոսքի կտրուկ աճի պատճառով Ռուսաստանի մաքսային ծառայությունը Վերին Լարսի անցակետում ավելացրել է հերթափոխերի և աշխատակիցների թիվը։ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ այս միտումը նկատվում է մի քանի օր անընդմեջ. օգոստոսի 15-ին և 16-ին Ռուսաստանից Վերին Լարսի սահմանային անցակետը օրական հատել է ավելի քան … Read more

ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ զինված ուժերում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ: 2. … Read more

Պաշտպանության նախկին նախարարն առաջարկում է ընտրություններ անցկացնել Ուկրաինայում

Ֆյոդորովն ընդամենը կես տարի է պաշտոնավարել Ավելի քան մեկ ամիս է Ուկրաինայում բողոքի ցույցեր են: Այս տարվա հունվարի 14-ին պաշտպանության նախարար է նշանակվել Միխայլո Ֆյոդորովը, որն ավելի վաղ զբաղեցրել է փոխվարչապետի, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների նախարարի պաշտոնները: Որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար նա աշխատել է ընդամենը կես տարի և հուլիսի 15-ին հեռացվել է նախագահ Վլադիմիր Զելենսկու … Read more

ՌԴ նախարարի խորհրդականը հրաժարական է տվել․ Զախարովան խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին՝ Ադրբեջանի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներից հետո, նա հայտնել է իր Telegram ալիքում։ Չադաևը նշել է, որ իր հրապարակային հայտարարություններն արտահայտում են բացառապես անձնական կարծիք, մինչդեռ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը կենտրոնացած է պետական նշանակության հարցերի վրա։ «Իմ որոշման տրամաբանությունը պարզ է։ Ես ճիշտ չեմ համարում, … Read more

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների հերթական սրումը՝ հին հաշիվների ֆոնին

Մոսկվա-Բաքու հարաբերություններում հերթական սրումն է նկատվում։ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների նկատմամբ, իսկ գրեթե նույն ժամանակ Ռուսաստանից արտաքսվել է Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը։ Թեև այս երկու քայլերի միջև ուղղակի կապի մասին պաշտոնական հայտարարություն չկա, դրանք նման են երկու երկրների հարաբերությունների միջև հերթական սրման։ Թեմային անդրադարձել է Կարեն Ղազարյանը։ Ռեպորտաժը ներկայացնում … Read more

Փոխվում է տրամաբանությունը․ Հայաստան-Հնդկաստան պաշտպանական կապերը՝ դեպի համատեղ արտադրություն

Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում  գործակցության հուշագիր են ստորագրել։ Փաստաթղթով նախատեսվում են հետազոտություններ, մշակումներ, նորարարություն և համատեղ արտադրության ուղղություններ, ինչպես նաև համատեղ նախագծերի, պաշտպանական տեխնոլոգիական ստարտափների և մասնագետների փոխանակում։ Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի՝ Հայաստան այցի ընթացքում ստորագրված  փաստաթուղթը նոր փուլ է արդեն ձևավորված ռազմատեխնիկական  գործակցության մեջ։ Եթե մինչև այժմ դրա առանցքը Հնդկաստանից … Read more

10 օրում 12 թեկնածու․ քվեարկությունը՝ վաղը — Հայաստանի Հանրային Ռադիո

Խորհրդարանն ավարտել է 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Քվեարկությունը տեղի կունենա վաղը։ 12 հանձնաժողովներից 4-ի նախագահներին առաջադրել են ընդդիմադիր խմբակցությունները։ Այս հնարավորությունը նրանց տալիս է ԱԺ կանոնակարգում ամրագրված Դոնթի բանաձևը։  Այսօրվա քննարկման ավարտին  իրավիճակն ԱԺ նիստերի դահլիճում  լարվել է, միջամտել են անվտանգության աշխատակիցները, իսկ ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները լքել են նիստերի դահլիճը։ ԱԺ եվրոպական … Read more

Ամսական 40 հզր դրամ բնակարանի վարձակալության համար․ կառավարությունը 10 տարով կաջակցի բռնի տեղահանվածներին

Գործադիրը սոցիալական աջակցության նոր ծրագիր է հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար։ Այս անգամ պետությունը մասնակիորեն կամ ամբողջությամբ կփոխհատուցի 2 կամ 3 անդամից բաղկացած ընտանիքների բնակարանների վարձավճարները։ Ծրագրից օգտվելու համար պարտադիր պայմաններ կան: Պետությունը մասնակիորեն կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքների բնակարանների վարձակալության վճարները, որոնք հրաժարվել են բնակապահովման ծրագրից կամ չեն ընդգրկվել այնտեղ։ Ընտանիքի յուրաքանչյուր … Read more

Ռադան հաստատեց Խմարայի նշանակումը՝ չնայած Կիևում բողոքի ցույցերին

Ուկրաինայի Գերագույն ռադան Եվգենի Խմարային հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 312 պատգամավոր, դեմ՝ 2-ը։ Խմարան իր առաջնահերթություններն է համարել ռազմաճակատում իրավիճակի վերահսկումը, զորքերի ամրապնդումն ու պաշտպանական արդյունաբերության զարգացումը։ Նա նշել է, որ զորահավաքի բարեփոխման առաջարկները մշակվում են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի և Գլխավոր շտաբի հետ և կներկայացվեն նախագահ Վլադիմիր … Read more

Պայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել է

Օգոստոսի 19-ին՝ ժամը 16։04-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է տան մոտ 40 քմ … Read more