Իսրայելական հրավածի հետեւանքով Լիբանանում 9 լրագրող է վիրավորվել

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով վիրավորվել է 9 մարդ, այդ թվում՝ ութ լրագրող, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել մի շարք քաղաքների և գյուղերի, որտեղ ռմբակոծությունների հետևանքով վնասվել է ավելի քան յոթ շինություն։ Մինչ այդ իսրայելական ուժերը բնակչությանը տարհանման մասին նախազգուշացումներ էին տարածել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածների լուսաբանման … Read more

Մանուէլ Պետրոսյանն ու Անահիտ Մկրտչյանը շախմատի Հայաստանի չեմպիոններ. առաջնության փակումը` այսօր

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է շախմատի Հայաստանի 86-րդ առաջնության հաղթող։ Նա, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, դարձել է հանրապետության չեմպիոն։ Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր է դարձել միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը։ Նրանք եւ Արամ Հակոբյանը առաջնություն ավարտել են նույն ցուցանիշով` վաստակել են 5.5 միավոր: Կանանց 81-րդ առաջնությունում չեմպիոն դարձել … Read more

Ցերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ օրերը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` հանրապետությունում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղը` հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք։ Երեւանում եւս այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը` -1 -3, երեկոյան`-3 -5, գիշերը` ձյուն, -4 -6։ Մայրաքաղաքում ամենատաք հունվարի 22-ն արձանագրվել է 2010 թվականին` 11.2°C, ամենացուրտը` 1964 թվականին` — … Read more

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Շվեյցարիա — Հայաստանի Հանրային Ռադիո

Այս մասին Հայաստանի վարչապետը հայտնել է սոցիալական ցանցերում։ Այսօր նա  Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Թրամփը հրաժարվել է Գրենլանդիայի համար պատժամիջոցների մտքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը փետրվարի1-ին նախատեսում էր եվրոպական երկրների դեմ լրացուցիչ մաքսատուրքեր կիրառել Գրենլանդիայի պաշտպանությանը մասնակցելու համար, նախօրեին հայտարարել է, որ առայժմ չի կիրառի դրանք։ Այս հայտարարությունը Թրամփն արել է իր Truth Social սոցիալական ցանցում՝ Դավոսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո։ «Հիմք ընդունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ ունեցած շատ … Read more

Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները համատեղ տաղավարով մասնակցում են FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Այսօր՝ հունվարի 21-ին, Իսպանիայի Թագավորության Մադրիդ քաղաքում մեկնարկել է FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն՝ Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ տաղավարով, ներկայացնում է Հայաստանը միջազգային հարթակում՝ հանրահռչակելով այն, որպես դեռևս չբացահայտված, գրավիչ զբոսաշրջային ուղղություն։

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա — Հայաստանի Հանրային Ռադիո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն։ Հունվարի 22–ին վարչապետը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը

Շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին այսօր ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը։ Այն ներկայացրել է ծրագրի գործընկեր, գերմանական gmp Architects ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, բուհերի և գիտական … Read more

Կամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նորանշանակ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին: «Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 1-ին և 7-րդ հոդվածի 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Կոլյայի Ցուցուլյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,- նշված է որոշման մեջ:  ՀՀ վարչապետի … Read more

«Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերին

Մարտահրավեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՞ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի համաշխարհային տնտեսական խորհրդաժողովի շրջանակներում վաղը պետք է հաստատի նոր ստեղծվելիք միջազգային կառույցի՝ «Խաղաղության խորհրդի» լիազորությունները և կազմը: Այդ առաքելությունը Թրամփն իր վրա է ստանձնել, քանի որ հենց ինքն է նախաձեռնության հեղինակը: Թրամփը «Խաղաղության խորհրդի» գաղափարի մասին առաջին անգամ խոսել է անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ կառույցը ստեղծելու … Read more