
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է շախմատի Հայաստանի 86-րդ առաջնության հաղթող։ Նա, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, դարձել է հանրապետության չեմպիոն։
Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր է դարձել միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը։
Նրանք եւ Արամ Հակոբյանը առաջնություն ավարտել են նույն ցուցանիշով` վաստակել են 5.5 միավոր:

Կանանց 81-րդ առաջնությունում չեմպիոն դարձել է Անահիտ Մկրտչյանը։ Նա վաստակել է 6.5 միավոր:
Արծաթե մեդալակիրը ՖԻԴԵ-ի վարպետ Աստղիկ Հակոբյանն է՝ 6 միավորով, լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը եզրափակել Սոնա Կրկյաշարյանը:
Նա, Անի Ավետիսյանը և Աննա Խաչատրյանը վաստակել են 5.5 միավոր:
Չեմպիոններ Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը Հայաստանի հավաքականում հանդես գալու իրավունք են նվաճել, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։