44-օրյա պատերազմի մասին զեկույցի բաց հատվածը կարող է հրապարակվել հանրային լսումների ձևաչափով․ «ցավոտ շահարկումներ» ԱԺ-ում
Այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանում որևէ ձևաչափով կքննարկվի՞ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Հարցը նիստերի դահլիճում բարձրացրել են խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ պատգամավորներն արդեն մի քանի ամիս հնարավորություն ունեն ծանոթանալու փաստաթղթի բովանդակությանը։ Քննիչ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը նույն հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանին առաջարկել է հանրային լսումներ կազմակերպել։ ԱԺ … Read more