Իսրայելական հրավածի հետեւանքով Լիբանանում 9 լրագրող է վիրավորվել

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով վիրավորվել է 9 մարդ, այդ թվում՝ ութ լրագրող, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Լիբանանի ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել մի շարք քաղաքների և գյուղերի, որտեղ ռմբակոծությունների հետևանքով վնասվել է ավելի քան յոթ շինություն։ Մինչ այդ իսրայելական ուժերը բնակչությանը տարհանման մասին նախազգուշացումներ էին տարածել։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածների լուսաբանման ընթացքում տուժել է ութ լրագրող։ Իսրայելի զինված ուժերը այս հաղորդագրությունները դեռևս չեն մեկնաբանել, սակայն մինչ այդ հայտարարել էին, որ հարվածել են Հեզբոլլահի դիրքերին։

Leave a Comment