Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները համատեղ տաղավարով մասնակցում են FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Այսօր՝ հունվարի 21-ին, Իսպանիայի Թագավորության Մադրիդ քաղաքում մեկնարկել է FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն՝ Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ տաղավարով, ներկայացնում է Հայաստանը միջազգային հարթակում՝ հանրահռչակելով այն, որպես դեռևս չբացահայտված, գրավիչ զբոսաշրջային ուղղություն։

Leave a Comment