Բողոքի ակցիա՝ Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ․ ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիա է իրականացվել: Կիևյան կամրջից պաստառ է կախվել Վլադիմիր Պուտինի նկարով և «մարդասպան» գրությամբ։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ոստիկանները հեռացրել են պաստառները։ Սերգեյ Լավրովը մայիսի 20-21-ը աշխատանքային այցով կգտնվի Երևանում: Վաղը նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Երևանցիները կազատվեն աղբահանության տույժ–տուգանքներից․ ավագանին որոշում է ընդունել

Մայրաքաղաքի բնակիչներն աղբահանության համար արդեն կարող են վճարել հաշվառման նոր համակարգով, որին միացել են մի շարք հարթակներ և վճարահաշվարկային կազմակերպություններ։ Երևանի ավագանու հերթական նիստին այս մասին ասել է քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։ Աղբահանության վճարի արդեն իսկ հաշվարկված պարտքն առցանց հարթակում դիտել և վճարում կատարել հնարավոր է yerevan.am, pay.e–community.am, «Հայփոստ», Еasy … Read more

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։  Հնչել են ՀՀ և ԻԻՀ պետական օրհներգերը։

ԱՊՀ տարածքում հետախուզվողների հարցը՝ ԱԺ օրակարգում — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգային հարցերից է ԱՊՀ մասնակից պետություններում անձանց միջպետական հետախուզմանը վերաբերող արձանագրության վավերացումը։ Դեռ 2010 թվականի դեկտեմբերի 10-ի կնքված պայմանագրում փոփոխություններ են կատարվել, և դրանք պետք է վավերացվեն։ Հարցը խորհրդարանին է ներկայացրել ներքին գործերի նախարարությունը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այն արդեն դրական եզրակացություն է ստացել։ ԱՊՀ տարածքում հայտարարված միջազգային … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 20.05.2025 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 20.05.2025 — Հայաստանի Հանրային Ռադիո Մյունխենի դատախազությունը բացահայտում է Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաները ԵԽԽՎ-ում ԱՊՀ տարածքում հետախուզվողների հարցը՝ ԱԺ օրակարգում Անչափահասները, թմրանյութաշրջանառությունը և դրանց կապը բացահայտող միջոցառումները․ ամփոփում են ուժայինները Back to top button

Սովորել երազանքի դպրոցներում, բուժվել ու հետազոտվել բարեկարգ բուժհաստատություններում

«Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր»–ը կարևորագույն նախագծերից է, որն  Ասիական զարգացման բանկն իրականացնում է ՀՀ-ում, իսկ դպրոցաշինությունը ՀՀ կառավարության ռազմավարական թիրախներից է։ Ծրագիրը հաստատվել է 2015 թվականին։ Վարկային առաջին համաձայնագրով 88,5 միլիոն դոլար է տրամադրվել։ 2023 թվականին շուրջ 72 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում է հաստատվել։ Կառավարությունը հաստատել է նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության … Read more

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են … Read more

Քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և դրանից բխող 2023-2028 թթ․ գործողությունների  ծրագրի իրականացման ընթացքը: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ Սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում ՀՀ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրից: Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, առողջ բնակչության, շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության … Read more

Պահ էր գալիս, որ թվում էր՝ վերջն է․ Վոլոդյա Ստեփանյան․ «Կյանքին ասել այո՛»

Վոլոդյա Ստեփանյանը ծնվել է 2001 թվականին Երևանում։ Դպրոցից հետո արհեստագործական ուսումնարանում վարսավիրություն էր սովորում, բայց կարճ ժամանակ անց հասկացավ, որ մասնագիտությունն իրենը չէ։ Իսկ թե որն էր իրենը, հասկացավ արդեն Ջիվանու անվան աշուղական դպրոցում։ Վոլոդյան սիրահարվեց երգին, բայց դպրոցում հասցրեց սովորել մեկ տարի, 2019-ի հուլիսին զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Ջրականում։ Ամեն ինչ իր սրտով էր՝ … Read more

ԵՄ երկրները համաձայնության են եկել պաշտպանական նոր հիմնադրամ ստեղծելու շուրջ․ Reuters

Եվրոպական միության անդամ պետությունները սկզբունքորեն համաձայնության են հանգել ստեղծելու 150 միլիարդ եվրո կամ 168 միլիարդ դոլար բյուջեով՝ Եվրոպայի անվտանգության գործողությունների  հիմնադրամ Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտնել են Reuters-ը և բրիտանական Financial Times-ը։ Եվրոպայի պաշտպանությունն ամրապնդման կարիք ունի․ այս տրամաբանությամբ՝ ԵՄ երկրները համաձայնության են հանգել 150 միլիարդ եվրո բյուջեով՝ Եվրոպայի անվտանգության գործողությունների (SAFE) հիմնադրամ … Read more