Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով ՀՀ ժամանած Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարին

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ 

Հնչել են ՀՀ և ԻԻՀ պետական օրհներգերը։

Leave a Comment