Ավստրալիայում հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել

Ավստրալիայի արեւելքում՝ Նոր Հարավային Ուելս նահանգում, այսօր հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է ABC հեռուստակայանը։ Նահանգային ոստիկանության հայտարարության համաձայն՝ հինգշաբթի՝ տեղական ժամանակով մոտ ժամը 16:40-ին, արտակարգ ծառայությունները ահազանգ են ստացել Լեյք Քարջելիգո փոքր քաղաքում հրաձգության մասին։ Այս քաղաքը գտնվում է Սիդնեյից շուրջ 450 կմ դեպի արեւմուտք։ Ոստիկանությունը հաստատել է երկու կնոջ եւ մեկ … Read more

21-օրական Վարդանի դեպքը՝ բացառիկ․ այրվածքաբանության կենտրոնը կյանք փրկող նոր ծրագրեր ունի

Հիմնանորոգվել և տեխնիկապես վերազինվել է ՀՀ առողջապահության նախարարության Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը։ Այսօր այնտեղ շրջայց է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «2023 թվականի սեպտեմբերյան ողբերգական դեպքերը՝ ԼՂ-ում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը, շատ մեծ փորձաքար էին մեր համակարգի համար, որովհետև միանգամից մեծ թվով պացիենտներին սպասարկելը անգամ առաջատար շատ կլինիկաների համար իսկապես խնդրահարույց է։ Այո, … Read more

ԱՄՆ- մտադիր է Կուբայում իշխանափոխություն իրականացնել. Մեքսիկան հնարավոր է խոչընդոտի դա

ԱՄՆ-ը մտադիր է մինչեւ այս տարեվերջ փոխել իշխանությունը Կուբայում, հայտնում է The Wall Street Journal-ը։ Հրապարակման համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կուբայի կառավարության ներսում փնտրում է ազդեցիկ անձանց, որոնք կարող են աջակցել վարչակարգի տապալմանը։ Որպես մոդել դիտարկվում է վերջերս Վենեսուելայում իրականացված գործողությունը, երբ հնարավոր եղավ նախագահ Նիկոլաս Մադուրոյին առեւանգել՝ նրա ամենամոտ շրջապատից իրազեկիչի օգնությամբ։ Վաշինգտոնը նաև … Read more

Ըստ Ուիթքոֆի՝ Ուկրաինայում խաղաղության համար մնացել է մեկ հարց կարգավորել

REUTERS ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում «ուկրաինական նախաճաշի» ընթացքում հայտարարել է, որ, իր կարծիով «մեզ մոտ մնացել է մեկ հարց»,- հայտնում է BBC-ին։ «Նախաճաշը» կազմակերպել էր գործարար Վիկտոր Պինչուկի հիմնադրամը։ Ուիթքոֆը նշել է, որ լավատեսությամբ է Դավոսից մեկնելու Մոսկվա։ Նա հայտնել է, որ Դավոսում ուկրաինական պատվիրակության հետ քննարկել է նաև … Read more

Երկու օրում արգելափակումից դուրս է բերվել մոտ 70 տրանսպորտային միջոց

Հունվարի 20-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 22-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 68 տրանսպորտային միջոց և … Read more

ՌԴ նախագահը մտադիր է Խաղաղության խորհրդին 1 մլրդ դոլար ուղղել` ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներից

RUSSIA, MOSCOW – SEPTEMBER 29, 2025: Russia’s President Vladimir Putin delivers a video address to participants in the final stage of the 5th International Olympiad on Financial Security. Alexander Kazakov/Russian Presidential Press and Information Office/TASS Россия. Москва. Президент РФ Владимир Путин во время видеообращения к участникам финального этапа V Международной олимпиады по финансовой безопасности. Александр … Read more

Իսրայելական հրավածի հետեւանքով Լիբանանում 9 լրագրող է վիրավորվել

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով վիրավորվել է 9 մարդ, այդ թվում՝ ութ լրագրող, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել մի շարք քաղաքների և գյուղերի, որտեղ ռմբակոծությունների հետևանքով վնասվել է ավելի քան յոթ շինություն։ Մինչ այդ իսրայելական ուժերը բնակչությանը տարհանման մասին նախազգուշացումներ էին տարածել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածների լուսաբանման … Read more

Մանուէլ Պետրոսյանն ու Անահիտ Մկրտչյանը շախմատի Հայաստանի չեմպիոններ. առաջնության փակումը` այսօր

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է շախմատի Հայաստանի 86-րդ առաջնության հաղթող։ Նա, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, դարձել է հանրապետության չեմպիոն։ Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր է դարձել միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը։ Նրանք եւ Արամ Հակոբյանը առաջնություն ավարտել են նույն ցուցանիշով` վաստակել են 5.5 միավոր: Կանանց 81-րդ առաջնությունում չեմպիոն դարձել … Read more

Ցերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ օրերը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` հանրապետությունում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղը` հունվարի 23-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք։ Երեւանում եւս այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր ցերեկը` -1 -3, երեկոյան`-3 -5, գիշերը` ձյուն, -4 -6։ Մայրաքաղաքում ամենատաք հունվարի 22-ն արձանագրվել է 2010 թվականին` 11.2°C, ամենացուրտը` 1964 թվականին` — … Read more

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Շվեյցարիա — Հայաստանի Հանրային Ռադիո

Այս մասին Հայաստանի վարչապետը հայտնել է սոցիալական ցանցերում։ Այսօր նա  Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։