ԱՄՆ- մտադիր է Կուբայում իշխանափոխություն իրականացնել. Մեքսիկան հնարավոր է խոչընդոտի դա

ԱՄՆ-ը մտադիր է մինչեւ այս տարեվերջ փոխել իշխանությունը Կուբայում, հայտնում է The Wall Street Journal-ը։ Հրապարակման համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կուբայի կառավարության ներսում փնտրում է ազդեցիկ անձանց, որոնք կարող են աջակցել վարչակարգի տապալմանը։

Որպես մոդել դիտարկվում է վերջերս Վենեսուելայում իրականացված գործողությունը, երբ հնարավոր եղավ նախագահ Նիկոլաս Մադուրոյին առեւանգել՝ նրա ամենամոտ շրջապատից իրազեկիչի օգնությամբ։

Վաշինգտոնը նաև քննարկում է Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշման տարբերակներ՝ Վենեսուելայից նավթի ներմուծման կասեցում և կուբայական բժշկական արտադրանքի արտահանման արգելափակում։

Այս ֆոնին հետաքրքիր էր Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը նախօրեի հայտարարությունը։ Նա  հաստատել է Կուբային աջակցելու հարցում իր կառավարության հանձնառությունը. Կուբա նավթի մատակարարումները կշարունակվեն՝ հումանիտար օգնության քաղաքականության շրջանակում։

«Եթե Մեքսիկան կարող է օգնել բարելավելու Կուբայում կյանքի պայմանները, մենք անպայման դա կանենք։ Սա գործակցություն է Կուբայի ժողովրդի հետ, որը գտնվում է շատ ծանր պայմաններում»,- ասել է նա։

Շեյնբաումը շեշտել է, որ Կուբային տրամադրվող օգնությունը գաղափարախոսական հարց չէ և հանդիսանում է նախորդ վարչակազմերի կողմից իրականացված սովորական քաղաքականության շարունակություն։

Leave a Comment