Ըստ Ուիթքոֆի՝ Ուկրաինայում խաղաղության համար մնացել է մեկ հարց կարգավորել

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում «ուկրաինական նախաճաշի» ընթացքում հայտարարել է, որ, իր կարծիով «մեզ մոտ մնացել է մեկ հարց»,- հայտնում է BBC-ին։

«Նախաճաշը» կազմակերպել էր գործարար Վիկտոր Պինչուկի հիմնադրամը։

Ուիթքոֆը նշել է, որ լավատեսությամբ է Դավոսից մեկնելու Մոսկվա։

Նա հայտնել է, որ Դավոսում ուկրաինական պատվիրակության հետ քննարկել է նաև Ուկրաինայի ապագա տնտեսական հեռանկարները, այդ թվում՝ երկիրը մաքսավճարներից զերծ առևտրի գոտու վերածելու Դոնալդ Թրամփի գաղափարը։

Տնտեսական զարգացումն ու պատերազմի հետևանքների վերականգնումը դարձել են բանակցությունների հիմնական թեմաներից մեկը, իր հերթին հանդիպման արդյունքների մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Leave a Comment