
Ավստրալիայի արեւելքում՝ Նոր Հարավային Ուելս նահանգում, այսօր հրաձգության հետեւանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է ABC հեռուստակայանը։
Նահանգային ոստիկանության հայտարարության համաձայն՝ հինգշաբթի՝ տեղական ժամանակով մոտ ժամը 16:40-ին, արտակարգ ծառայությունները ահազանգ են ստացել Լեյք Քարջելիգո փոքր քաղաքում հրաձգության մասին։ Այս քաղաքը գտնվում է Սիդնեյից շուրջ 450 կմ դեպի արեւմուտք։
Ոստիկանությունը հաստատել է երկու կնոջ եւ մեկ տղամարդու մահվան լուրերը։
Մեկ այլ տղամարդ տեղափոխվել է հիվանդանոց ծանր կայուն վիճակում։
Հանցագործության վայրը շրջափակված է։ Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է արել խուսափել այդ տարածքից, իսկ տեղի բնակիչներին՝ մնալ իրենց տներում։