ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել «Խաղաղության խորհրդի» գործունեությունը` ներառելով Ուկրաինան. Financial Times

ԱՄՆ-ն քննարկում է Գազայի հատվածի համար ստեղծված «Խաղաղության խորհուրդն» ընդլայնելու հնարավորությունը՝ ներառելով Ուկրաինան, Վենեսուելան, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի, ծրագիրը կարող է ներկայացվել հունվարի 20-ին մեկնարկող Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարած «Խաղաղության խորհուրդը» կենտրոնացած է Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության վրա։FT-ի համաձայն՝ ամերիկացի պաշտոնյաները քննարկում են դրա … Read more

Ինչ անել սոցփաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրների դեպքում. ԿԲ հայտարարությունը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ սոցիալական փաթեթի ծրագրով շահառուների սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն ծրագրով և բանկի կողմից սահմանված պահանջներին բավարարող քաղաքացիներին մերժելու՝ բացել հաշիվներ, ինչպես նաև հաշվի բացումը պայմանավորել այլ ծառայությունից օգտվելու նախապայմաններով (օրինակ՝ աշխատավարձի տեղափոխում, հավելյալ ծառայությունների ձեռքբերում և այլն)։ «Համապատասխանաբար խնդրում ենք սոցիալական փաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրների … Read more

Ուկրաինական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ. Զելենսկի — Հայաստանի Հանրային Ռադիո

REUTERS Ուկրաինական պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ, որտեղ առաջիկա օրերին նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ իր չեխ գործընկեր Պետր Պավելի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Ըստ «Եվրոպական պրավդա»-ի՝ Ուկրաինայի առաջնորդը հույս է հայտնել, որ այս հանդիպումներից հետո «ավելի շատ պարզություն կլինի ինչպես ամերիկյան կողմի հետ արդեն պատրաստված … Read more

Թրամփը սպառնում է նոր մաքսատուրքեր սահմանել Գրենլանդիայի «միացմանը» դեմ երկրների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք դեմ են Գրենլանդիայի ԱՄՆ-ին «միացման» մտադրությանը, գրում է BBC-ին։ Սպիտակ տան հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Գրենլանդիան կարևոր է ԱՄՆ ազգային անվտանգության համար և ԱՄՆ-ն այն կարող է ձեռք բերել «հեշտ կամ դժվար ճանապարհով»։ Դանիան և եվրոպացի դաշնակիները կտրականապես դեմ են այդ … Read more

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն 760 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել

Կիևի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Ուկրաինայի նախկին վարչապետ և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին՝ Գերագույն ռադայի պատգամավորներին կաշառելու գործով։ Տիմոշենկոյի համար սահմանվել է 33.3 միլիոն գրիվնա (ավելի քան 760 հազար դոլար) գրավ։ Մեղադրող կողմը պահանջել էր 50 միլիոն գրիվնայի գրավ և մի շարք սահմանափակումներ՝ չլքել Կիևը, ներկայանալ հարցաքննության կանչով, տեղեկացնել աշխատանքային կամ բնակության … Read more

«Փափուկ ուժի» ծրագիր՝ ուղղված ՀՀ-ին․ ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակել Կրեմլի նոր նպատակների մասին

Թեև 2025 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենահաճախակի այցերի ուղղություններից մեկը եղել է  Ռուսաստանի Դաշնությունը, բայց պաշտոնական Երևանի և Մոսկվայի հարաբերությունների այսպես ասած «ազատ անկումը», որը սկսվել էր ՀԱՊԿ-ի աջակցության բացակայությունից և ԼՂ-ում ռուս խաղաղապահներից ակնկալվող գործողությունների բացակայությունից, շարունակվում է։ Մինչ Փաշինյան-Պուտին հանդիպումներում շեշտվում է երկկողմ գործակցության խթանումը, ռուսական մամուլում տեղեկություներ են տարածվում, որ Կրեմլը … Read more

Ախտորոշումը՝ հավերժ սեր հայերենի նկատմամբ․ «Մենք և մեր բառերը» հաղորդումը եթերում է 20 տարի

Հանրային ռադիոյի ամենաանհրաժեշտ, առանց ավելորդ համեստության՝ հայկական լրատվադաշտի ամենաօգտակար ու արժեքավոր հաղորդումներից մեկը՝ «Մենք և մեր բառերը» հաղորդումը, եթերում է արդեն 20 տարի։ Հայաստանի վաստակավոր լրագրող, հեղինակ-խմբագիր Վարդգես Ավետիսյանը, ով Հանրային ռադիոյի եթերի լեզվի մաքրության հսկիչն է, բոլորիս նկատմամբ՝ մեղմ, հայերենի սխալների նկատմամբ՝ խստապահանջ մասնագետը, արդեն 20 տարի ռադիոունկնդրին պատմում է մեր բառերի, դրանց ճիշտ … Read more

Բարձրահարկերի «մուտքը» Արմավիր․ թարմացվում է քաղաքի բնակարանային ֆոնդը

Արմավիր քաղաքի բնակարանային ֆոնդը թարմացվում է: Այստեղ սկսում են բազմաբնակարան բարձրահարկ շենքեր կառուցել: Արմավիրի ավագանին նախնական համաձայնություն է տվել 12 և 16 հարկանի շենքեր կառուցելու համար հողի նպատակային նշանակությունը փոխելու որոշմանը: Բացի այդ, քաղաքի հյուսիսային հատվածում արդեն սկսվել է բնակարանային համալիրի շինարարությունը: Արմավիրում բազմաբնակարան շենքեր կառուցել են 1960-ական թվականներից մինչև 80-ական թվականների կեսը: Դրանից հետո … Read more

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությանը

Հունվարի 14-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը դեսպան Միրոսլավ Հացեկի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից: Հանդիպմանը առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին ներկայացրել է առաքելության մանդատի շրջանակներն ու գործունեությունը։ «Հունվարի 15-ին Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը մասնակցեց նաև պարեկության՝ անմիջականորեն ծանոթանալով դիտորդների աշխատանքին։ Սլովակիայի Հանրապետության շուրջ 5 քաղաքացի … Read more

Կառավարությունն ԱԱԾ լիազորությամբ ստեղծում է անհետ կորածներին առնչվող տվյալների միասնական ռեեստր․ օրենքը հասավ ԱԺ

ԱԺ գլխադասային հանձաժողովում քննարկվել է «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։ Այն ներկայացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Օրենքի նախագծով հստակեցվում է, թե ով է համարվում անհետ կորած, և թե ինչ իրավունքներ ունեն նրանց ընտանիքի անդամները։ Գալյանը տեղեկացրել է, որ ստեղծվելու է միասնական ռեեստր, որի միջոցով պետական ու … Read more