Ինչ անել սոցփաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրների դեպքում. ԿԲ հայտարարությունը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ սոցիալական փաթեթի ծրագրով շահառուների սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն ծրագրով և բանկի կողմից սահմանված պահանջներին բավարարող քաղաքացիներին մերժելու՝ բացել հաշիվներ, ինչպես նաև հաշվի բացումը պայմանավորել այլ ծառայությունից օգտվելու նախապայմաններով (օրինակ՝ աշխատավարձի տեղափոխում, հավելյալ ծառայությունների ձեռքբերում և այլն)։

«Համապատասխանաբար խնդրում ենք սոցիալական փաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում․

  • ներկայացնել գրավոր դիմում-բողոք տվյալ բանկի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ մանրամասն նկարագրելով դեպքը և պահանջելով հաշվի բացում ու պարզաբանումներ մերժման պատճառների մասին,
  • դիմումի պատճենում նշել նաև Կենտրոնական բանկի [email protected] էլեկտրոնային հասցեն:

Առավել մանրամասն տեղեկատվությունը՝ https://www.cba.am/hy/Publications/9404/»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment