Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն 760 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել

Կիևի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել Ուկրաինայի նախկին վարչապետ և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին՝ Գերագույն ռադայի պատգամավորներին կաշառելու գործով։ Տիմոշենկոյի համար սահմանվել է 33.3 միլիոն գրիվնա (ավելի քան 760 հազար դոլար) գրավ։

Մեղադրող կողմը պահանջել էր 50 միլիոն գրիվնայի գրավ և մի շարք սահմանափակումներ՝ չլքել Կիևը, ներկայանալ հարցաքննության կանչով, տեղեկացնել աշխատանքային կամ բնակության փոփոխության մասին և չշփվել գործին առնչվող անձանց հետ։

Տիմոշենկոն հերքում է մեղադրանքները՝ դրանք անվանելով քաղաքական և պնդելով, որ քրեական գործը կարող է կապված լինել առաջիկա ընտրությունների հետ։ Նա նաև հայտարարել է, որ իր հաշիվները սառեցվել են՝ խոչընդոտելով գրավի վճարումը։

Leave a Comment