
Նոր տարվա գիշերը Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խերսոնի մարզին։ Խորլի քաղաքում ԱԹՍ-ները գրոհել են Սև ծովի ափին գտնվող սրճարանը և հյուրանոցը։
Հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ (մահացածների թիվը, ենթադրաբար, կաճի, փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են), ևս 50-ը վիրավորվել է։ Հունվարի 2-ը և 3-ը Խերսոնի մարզում հայտարարվել են սգո օրեր։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հարվածն անվանել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի մարզերի խաղաղ բնակիչների դեմ իրականացված ևս մեկ ահաբեկչական գործողություն։ «Կասկած չկա, որ հարձակումը նախապես պլանավորված էր. անօդաչու թռչող սարքերը միտումնավոր թիրախավորել են Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ քաղաքացիական անձանց հավաքը», — նշված է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան կատարվածը համեմատել է 1943 թվականի Խատինի դեպքերի հետ, երբ մարդկանց ողջ-ողջ այրել են։ «Տարբերությունն այն է, որ այն ժամանակ՝ ավելի քան 82 տարի առաջ, նացիստները չէին թաքնվում երեխաների պաշտպանության և ժողովրդավարությանը նվիրվածության հետևում», — նշել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավոր են նրանք, ովքեր հովանավորում են Ուկրաինան: