Նոր տարվա գիշերը, ըստ NL Times-ի, Ամստերդամում 150-ամյա Վոնդելկերկ եկեղեցում խոշոր հրդեհ է բռնկվել։
Ըստ թերթի՝ եկեղեցու աշտարակում հրդեհը բռնկվել է կեսգիշերից հետո։ Իշխանությունները արտակարգ իրավիճակի մասին նախազգուշացում են տվել։ Ավելի ուշ տագնապի մակարդակը բարձրացվել է, ինչը թույլ է տվել Ամստերդամից դուրս տեղակայված լրացուցիչ փրկարարական ուժերին ներգրավվել հրդեհաշիջման աշխատանքներին։
Հաղորդվել է, որ հրդեհի սկսվելուց մեկ ժամ անց 154-ամյա շենքի վերին մասից բեկորներ են սկսել պոկվել։ Աշտարակը հետագայում ամբողջությամբ փլուզվել է։
Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման հայտարարել է, որ հրդեհը չափազանց արագ է տարածվում և հիմնական մտահոգությունը տեղի բնակիչների անվտանգության ապահովումն է։
Մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են։ Ինչպես նշել է NLT-ի թղթակիցը, եկեղեցուն հարակից բոլոր փողոցները փակվել են։
Վոնդելկերկ եկեղեցին կառուցվել է 1872 թվականին և մինչև 1977 թվականը ծառայել է որպես կաթոլիկ եկեղեցի։
Շենքը նախագծել է հայտնի ճարտարապետ Պիտեր Կույպերսը, որը հայտնի է նաև Ռեյքսմյուզեումի և Ամստերդամի կենտրոնական կայարանի իր նախագծերով: Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: