Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում իր երկրի աջակցությունը Հայաստանին

Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը փետրվարի 2-ին հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլիի հետ, հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի ամպրապնդմանը վերաբերող հարցեր։ Տիկին նախագահը վերահաստատել է Իսպանիայի աջակցությունը Հայաստանին Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում։

Leave a Comment