ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ու Իրանի ԱԳ նախարարը կհանդիպեն Ստամբուլում. Axios

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում` փետրվարի 6-ին։ Ամերիկյան Axios-ի այս հաղորդումը տարածում են նաեւ իրանական «Իռնա» եւ թուրքական «Անադոլու» պետական գործակալությունները։

Ստամբուլում կհանդիպեն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

Բանակցությունները տեղի կունենան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջան ամերիկյան ռազմական նավատորմ ուղարկելու ֆոնին։

Leave a Comment