Հնդկաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ իր երկրի համար ԱՄՆ մաքսատուրքը միչև 18% նվազեցնելու համար

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր երկրի համար ԱՄՆ մաքսատուրքը մինչև 18% նվազեցնելու որոշման համար։

«Հաճելի էր այսօր խոսել իմ սիրելի ընկեր նախագահ Թրամփի հետ։ Ուրախ եմ, որ Հնդկաստանում արտադրված ապրանքների վրա կկիրառվի մինչև 18% նվազեցված մաքսատուրք։ Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին այս հրաշալի հայտարարության համար», — գրել է Մոդին X-ում։

«Երբ աշխարհի երկու խոշոր տնտեսությունները և ժողովրդավարությունները միասին աշխատում են, այն օգուտ է բերում ժողովրդին և բացում է փոխշահավետ համագործակցության հսկայական հնարավորություններ»։ «Նախագահ Թրամփի առաջնորդությունը կենսական նշանակություն ունի համաշխարհային խաղաղության, կայունության և բարգավաճման համար։ Հնդկաստանը լիովին աջակցում է նրա ջանքերին՝ խաղաղության հասնելու համար։ Անհամբեր սպասում եմ նրա հետ սերտ համագործակցությանը՝ մեր գործընկերությունը աննախադեպ մակարդակի հասցնելու համար», — գրել է նա։

Leave a Comment