
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր եւ վաղը` փետրվարի 3- 4-ին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային եւ հովտային շրջաններում՝ ձնախառն անձրեւի եւ անձրեւի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այսօր առավոտյան առանձին շրջաններում` մառախուղ։
Օդի ջերմաստիճանը այսօր` փետրվարի 3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, փետրվարի 4-5-ին և գիշերը, և ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-7-ին նույնքան կբարձրանա։