Հայտնի է, թե երբ Հայաստանում կբացվի Յուվենտուսի ակադեմիան

Հայաստանում Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիան կբացի իր դռները այս տարվա օգոստոսին, հայտնել է Juventus Academy Armenia-ի մամուլի ծառայությունը։ «Juventus Academy Armenia-ն պաշտոնապես կբացի իր դռները օգոստոս ամսին։ Մենք երկար ու պատասխանատու ճանապարհ ենք անցել՝ ստեղծելու միջավայր, որը կհամապատասխանի միջազգային բարձր չափանիշներին և կդառնա իրական հնարավորություն՝ ստանալու բարձրակարգ ֆուտբոլային կրթություն։ Մոտ ապագայում տեղի կունենա նաև մամուլի … Read more

BAFTA 2026․ «Մեկ մարտը մյուսի հետևից» ֆիլմը՝ գլխավոր հաղթող

Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի՝ BAFTA 2026 մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը դարձավ Փոլ Թոմաս Անդերսոնի «Մեկ մարտը մյուսի հետևից» ֆիլմը։ Այն արժանացավ 6 մրցանակի՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերը։ Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ ֆիլմը նաև պարգևատրվեց «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում, իսկ Շոն Փեննը ճանաչվեց «Երկրորդ պլանի լավագույն դերասան»։ «Լավագույն … Read more

ԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` ամերիկա-իրանական այսօրվա բանակցությունների ֆոնին

ԱՄՆ իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել Իրանը, ինչպես նաեւ խորհուրդ են տվել կազմել երկրից ինքնուրույն դուրս գալու ծրագիր՝ հույս չդնելով կառավարության օգնության վրա։ Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանության հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրի քաղաքացիները կարող են ձերբակալվել նույնիսկ միայն ամերիկյան անձնագիր ունենալու պատճառով։ «Եթե չեք կարող լքել տարածքը, գտեք անվտանգ տեղ ձեր … Read more

Դիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարան — Հայաստանի Հանրային Ռադիո

Դիլիջանում փետրվարի 7-ին կբացվի Հայաստանի համար եզակի Հայկական գործվածքի թանգարանը։ Դա Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղի նոր հայեցակարգից է բխում. Ներկայածվելու են հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։ Նոր մասնագիտացված ցուցադրությունը տեղակայված է Դիլիջանի պատմամշակութային նշանակության շենքում, որը կառուցվել է 1896 թվականին և սերտորեն առնչվում է հայ մշակույթի նշանավոր … Read more

Կասեցվել է լցակայանի գործունեությունը — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի և բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող «Ա․ Պ․ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Հրաչյա Քոչար 27) հայտնաբերվել են խախտումներ։ Պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է բենզինի 2 վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ … Read more

Էփշտեյնի ստվերը ծածկեց նաեւ Դավոսն ու Նոբելյան կոմիտեն

Համաշխարհային տնտեսական ֆորումը, կամ ինչպես ընդունված է ասել Դավոսի համաժողովը հետաքննություն է սկսել իր նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Բյորգե Բրենդեի նկատմամբ։ Ջեֆրի Էփշտեյնի գործով վերջերս հրապարակված փաստաթղթերից պարզ է դարձել, որ նա կապեր է ունեցել մանկապղծության համար դատապարտված ֆինանսիստի հետ։ Բրենդեն Նորվեգիայի նախկին արտգործնախարարն է։ Հրապարակված փաստաթղթերից հետեւում է, որ նա 2018 եւ 2019 … Read more

Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ Խուդաթյան

Կառավարությունը ատոմակայանը փակելու որոշում չունի, այլ գնում է ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: «Հայտնի անեկդոտի հերոսի նման կոկորդիլոս քշողները հիմա էլ ատոմակայանի փորձագետ են դարձել ու գուժում են, թե հասեք, փրկեք, կառավարությունը որոշել է ատոմակայանը փակել։ Իսկ իրականում ոչ միայն չենք փակում … Read more

ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ուկրաինան կշարունակեն խորհրդակցությունները առաջիկա շաբաթներին. Ուիթքոֆ

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները նախատեսում են շարունակել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված խորհրդակցությունները, հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ «Պատվիրակությունները համաձայնել են Աբու Դաբիի բանակցությունների արդյունքները ներկայացնել իրենց մայրաքաղաքներում և շարունակել եռակողմ քննարկումները առաջիկա շաբաթներին», — գրել է նա X-ում։ Ըստ նրա բանակցությունները կառուցողական էին։ «Բանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության … Read more

Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ կրթական եւ մշակութային` շեշտը դնելով, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի` երկկողմ հարաբերությունների … Read more

Որ ատելության ու գռեհիկ խոսքը եթերից չհոսի առօրյա․ ՀՌՀ նախագահը՝ անելիքների ու խնդիրների մասին

Ալբերտ Ավետիսյան«Ռադիոլուր» Օրերս խորհրդարանը հաստատեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Դրանով զգալի անելիքներ են նախանշվում՝ կարգավորելու հեռուստատեսությամբ և ռադիոյով մատուցվող բովանդակությունը, որը հասարակական և քաղաքական դաշտում երբեմն անթույլատրելի են համարում։ Նման խնդիրներ տեսել են նաև խորհրդարանում՝ քննարկելով անհրաժեշտ անելիքները; Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հանրային մուլտիպլեքսի … Read more