ՀՀ պաշտպանության նախարարը Իրանի ԶՈՒ ԳՇ պետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ, սոցցանցի իր էջում գրել է նախարարը: «Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- գրել է նախարարը։