
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները նախատեսում են շարունակել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված խորհրդակցությունները, հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
«Պատվիրակությունները համաձայնել են Աբու Դաբիի բանակցությունների արդյունքները ներկայացնել իրենց մայրաքաղաքներում և շարունակել եռակողմ քննարկումները առաջիկա շաբաթներին», — գրել է նա X-ում։
Ըստ նրա բանակցությունները կառուցողական էին։
«Բանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա», — գրել է նա։
Նա տեղեկացրել է, եր Միացյալ Նահանգները և Ռուսաստանը համաձայնել են ռազմական երկխոսություն հաստատել ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Ալեքսուս Գրինկևիչի ղեկավարությամբ։
«Հաղորդակցության այս ձևը կասեցվել էր հակամարտությունից առաջ և կարևոր է խաղաղության հասնելու և պահպանելու համար», — գրել է Ուիթքոֆը X-ում։
Տես նաև՝ Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները