Իր ամենամյա ուղերձում Թրամփը հայտարարել է տնտեսական հաջողությունների մասին

Ներկայացուցիչների պալատում և Սենատում փետրվարի 25-ին հանդես գալով ամենամյա ուղերձով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրն իր պատմության մեջ ռեկորդային հաջողությունների է հասել, «մի այնպիսի վերափոխման, որի նմանը ոչ ոք երբեք չի տեսել»: «Մեր ազգը վերադարձել է՝ ավելի մեծ, ավելի լավ, ավելի հարուստ և ուժեղ, քան երբևէ։ Սա Ամերիկայի ոսկեդարն է», — ասել … Read more

Reuters/Ipsos-ի նոր հարցման համաձայն՝ ամերիկացիների մեծ մասի կարծիքով Թրամփը տարիքի հետ ավելի անկանխատեսելի է դառնում

Reuters/Ipsos-ի նոր հարցման համաձայն՝ 10 ամերիկացիներից 6-ը, այդ թվում՝ հանրապետականների զգալի մասը, կարծում են, որ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի անկանխատեսելի է դարձել տարիքի հետ։ Reuters/Ipsos հարցումն անցկացվել է 4638 չափահասների շրջանում փետրվարի 18-ից 23-ը ընկած ժամանակահատվածում։ Վեցօրյա հարցումն ավարտվել է երկուշաբթի օրը՝ 79-ամյա նախագահի Կոնգրեսում ամենամյա ուղերձից մեկ օր առաջ։ Հարցումը ցույց է տվել, որ … Read more

ՀՀ էկոնոմիկայի նախարարն աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել։ «0-ից բարձր հարկման բազա ունեցող աշխատատեղերի թվաքանակը.  2025թ. տարեվերջ՝ 822 700 մարդ,  2017թ. տարեվերջ՝ 534 200 մարդ։  Աճը՝ 288 500 կամ 54% ։ 500,001 և ավելի դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը. 2025թ. տարեվերջ՝ 159,324 կամ ընդհանուր աշխատատեղերի 19,4%-ը։ 2017թ. տարեվերջ՝ 40,836 կամ ընդհանուր … Read more

Ջեյ դի Վենսի՝ Հայաստան այցից հետո ձևավորվել են առավել համակարգված համագործակցության նոր հնարավորություններ․ Մկրտչյան

Փետրվարի 24-ին ԱՄՆ Առևտրի պալատը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ, «Հայաստան» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են մի շարք ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ, հայտնում է դեսպանությունը։ Բացման խոսքով հանդես են եկել Առևտրի պալատի ավագ փոխնախագահ Քուշ Չոքսին և ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին, գործարար … Read more

ԱՄՆ-ն չի աջակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայում խաղաղությանը սատարող բանաձև։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը կոչ է անում անհապաղ, լիակատար և անվերապահորեն դադարեցնել կրակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, գրում է BBC-ին։ «Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» վերտառությամբ բանաձևը ստացել է 107 կողմ, 12 դեմ ձայն։ 51 երկիր, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ձեռնպահ են մնացել։ … Read more

Լուվրի տնօրենը հրաժարական է տվել — Հայաստանի Հանրային Ռադիո

Լուվրի տնօրեն Լորենս դե Կարը իր հրաժարականի դիմումը ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ AFP-ն հաղորդում է, որ Մակրոնն ընդունել է հրաժարականը։ Դե Կարը դարձավ Ֆրանսիայի գլխավոր թանգարանի առաջին կինը՝ պաշտոնը ստանձնելով 2021 թվականին։ Նրան փոխարինողի անունը դեռևս չի հայտարարվել։ Վերջին տարիներին Լուվրը բախվել է մի շարք մարտահրավերների․ չորս ամիս առաջ թանգարանից կողոպուտ էր եղել, … Read more

Տելեգրամի հիմնադիրը հայտնել է, որ իր դեմ Ռուսաստանը քրեական գործ է հարուցել

Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Ռուսաստանն իր դեմ քրեական գործ է հարուցել՝ «ահաբեկչությանը օգնելու» մեղադրանքով։ Տելեգրամի իր ալիքում Դուրովը գրել է, որ «ռուսական իշխանություններն ամեն օր նոր պատրվակներ են հորինում՝ Տելեգրամին հասանելիությունը սահմանափակելու համար»։ Նա պնդում է, որ նման քայլերը նպատակ ունեն ճնշելու անձնական կյանքի անձեռնմխելիության և խոսքի ազատության իրավունքները։ «Սա տխուր տեսարան … Read more

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի նախագահի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Նախարար Պապիկյանն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Քննարկվել են Հայաստան-Իրան … Read more

ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեի հետ: Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Ռուանդա քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, այդ թվում՝ ստորագրված երկկողմ փաստաթղթերի իրականացման և ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների միջոցով:  Արարատ Միզրոյանը և Օլիվիե Նդուհունգիրեն քննարկել են Հայաստանի և Ռուանդայի միջև երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները … Read more

Ձերբակալվել է 590 անձ. ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը

2025 թվականին կոռուպցիոն հոդվածներով կարճվել է 565 քրեական վարույթ, որոնցից 433-ը՝ ռեաբիլիտացնող, 132-ը՝ ոչ ռեաբիլիտացնող: Այս տվյալները ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հրապարակել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով հետապնդումը դադարեցվել է 547 անձի նկատմամբ: Ձերբակալվել է 590 անձ։ Արթուր Նահապետյանն ասել է, որ չունեն կոռուպցիայի մակարդակի հստակ վիճակագրություն, բայց բացահայտման մեջ … Read more