
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայում խաղաղությանը սատարող բանաձև։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը կոչ է անում անհապաղ, լիակատար և անվերապահորեն դադարեցնել կրակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, գրում է BBC-ին։
«Աջակցություն Ուկրաինայում երկարատև խաղաղությանը» վերտառությամբ բանաձևը ստացել է 107 կողմ, 12 դեմ ձայն։
51 երկիր, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ձեռնպահ են մնացել։
Ռուսաստանից և Բելառուսից բացի, բանաձևին դեմ են քվեարկել նաև Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Իրանը, Մալին, Նիկարագուան, Նիգերը և Սուդանը։