Տելեգրամի հիմնադիրը հայտնել է, որ իր դեմ Ռուսաստանը քրեական գործ է հարուցել

Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Ռուսաստանն իր դեմ քրեական գործ է հարուցել՝ «ահաբեկչությանը օգնելու» մեղադրանքով։

Տելեգրամի իր ալիքում Դուրովը գրել է, որ «ռուսական իշխանություններն ամեն օր նոր պատրվակներ են հորինում՝ Տելեգրամին հասանելիությունը սահմանափակելու համար»։

Նա պնդում է, որ նման քայլերը նպատակ ունեն ճնշելու անձնական կյանքի անձեռնմխելիության և խոսքի ազատության իրավունքները։

«Սա տխուր տեսարան է, թե ինչպես է պետությունը վախենում իր սեփական ժողովրդից»,– նշել է Դուրովը։

Ռուսաստանը փորձում է արգելափակել ավելի քան 1 միլիարդ ակտիվ օգտատեր ունեցող Տելեգրամը։

Leave a Comment