ՀՀ էկոնոմիկայի նախարարն աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրություն է հրապարակել։

«0-ից բարձր հարկման բազա ունեցող աշխատատեղերի թվաքանակը. 

  • 2025թ. տարեվերջ՝ 822 700 մարդ, 
  • 2017թ. տարեվերջ՝ 534 200 մարդ։ 
  • Աճը՝ 288 500 կամ 54% ։

500,001 և ավելի դրամ վարձատրությամբ աշխատատեղերի թվաքանակը.

  • 2025թ. տարեվերջ՝ 159,324 կամ ընդհանուր աշխատատեղերի 19,4%-ը։
  • 2017թ. տարեվերջ՝ 40,836 կամ ընդհանուր աշխատատեղերի 7,6%-ը: 

Գործազրկության մակարդակը. 

  • 2025թ. 3-րդ եռամսյակ՝ 11,8%։
  • 2017թ. 3-րդ եռամսյակ՝ 16,4 %»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

Leave a Comment