Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Վրաստան Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար։ Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին։  Նա Վրաստանի եկեղեցու առաջնորդ էր ընտրվել 1977 թվականին։ Վրաց ուղղափառ եկեղեցին մինչև նոր առաջնորդի ընտրությունը կղեկավարի պատրիարքական գահի տեղապահը՝ միտրոպոլիտ Շիո Մուջիրին։

Քուվեյթից Հայաստան է վերադարձել 16 քաղաքացի. ԱԳՆ — Հայաստանի Հանրային Ռադիո

Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով՝ հայրենադարձման նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել ՀՀ շուրջ 33 քաղաքացի։ ՀՀ 33 քաղաքացիներին Քուվեյթով ՀՀ դեսպանությունն օժանդակել է Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագիր ստանալու հարցում։ Մարտի 14-ից-16-ը Սաուդյան Արաբիայի Հաֆար ալ-Բատին քաղաքի օդանավակայանով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից Հայաստան են վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած … Read more

Թրամփն Իրանին երկու օր ժամանակ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին ևս մեկ վերջնագիր է ներկայացրել՝ 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը, հակառակ դեպքում սպառնում է ոչնչացնել երկրի էներգետիկ օբյեկտները։ «Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ և առանց սպառնալիքների չբացի Հորմուզի նեղուցը, Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի իրանական էլեկտրակայանները՝ սկսած ամենամեծից», — գրել է Թրամփը Truth Social-ում։ Իրանցի զինվորականները անմիջապես արձագանքել … Read more

Քաղաքացին զենք-զինամթերք է հանձնել․ ՊՆ — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամովին հանձնման վերաբերյալ հասարակության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 21-ին ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք-զինամթերք։ Քաղաքացին հայտնել է նաև զենք-զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով ահազանգը դիտարկել որպես զենք-զինամթերքի կամովին հանձնում։

Նոր սպառնալիքներ ու հարվածներ․ Վաշինգտոնը խոսում է ռազմական գործողությունների դադարեցման, Թել Ավիվը՝ ինտենսիվացման մասին

Աննախադեպ հարվածներ՝ նոր ու ավելի մեծ հեռահարության հրթիռների կիրառմամբ։ Նովրուզի օրը Իրանի զինված ուժերը ամերիկյան ու բրիտանական բազաների ուղղությամբ 4000 կմ հեռահարությամբ հրթիռներ են կիրառվել։ Ամերիկյան-իսրայելական ուժերն էլ հարվածել են Նաթանզ քաղաքում գտնվող իրանական միջուկային օբյեկտին, ռադիոակտիվ նյութերի արտահոսք չկա՝ վստահեցնում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։ Իսրայելին ուղղված հրթիռներից մեկի բեկորներն էլ  ընկել են Երուսաղեմի հայկական եկեղեցու … Read more

Մարզային այցելություններ ու քաղաքական նոր հայտեր․ կուսակցությունները մտնում են ակտիվ քարոզչության փուլ

Մարզային այցեր, տարբեր ձևաչափերով հանդիպումներ ու խոստումներ․ Հայաստանն աստիճանաբար մտնում է նախընտրական ակտիվ փուլ։ Իշխող ուժի ներկայացուցիչները այսօր շարունակել են ներկուսակցական քարոզարշավն ու այցելել Գեղարքունիքի մարզ։ Վարչապետն ու կառավարության ներկայացուցիչները մարզի բնակիչների հետ տարբեր բնակավայրերում տարբեր խնդիրներ են քննարկել։ Երկրորդ նախագահի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամներն էլ այսօր Աշտարակ են այցելել ու նախընտրական հանդիպում ունեցել այս … Read more

Երդվյալ ատենակալների դատարանը Մասկին մեղավոր է ճանաչել Twitter-ի գործարքին նախորդած մանիպուլյացիայի համար

Սան Ֆրանցիսկոյի երդվյալ ատենակալների դատարանը որոշել է, որ միլիարդատեր Էլոն Մասկը 2022 թվականին դիտավորյալ մոլորեցրել է Twitter-ի ներդրողներին՝ փորձելով իջեցնել ընկերության արժեքը մինչև այն ձեռք բերելը, հաղորդում է Bloomberg-ը։ Դատարանի եզրակացությամբ՝ Մասկը կեղծ հաշիվների վերաբերյալ հայտարարություններով և գործարքը կասեցնելու մասին գրառմամբ ազդել է բաժնետոմսերի գնի վրա՝ նպաստելով դրա անկմանը։ Twitter-ը հետագայում դատի էր տվել Մասկին … Read more

Թրամփի «Խաղաղության խորհուրդը» ՀԱՄԱՍ-ին զինաթափվելու կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդը» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ներկայացրել է պայմանների ցանկ, որոնց կատարման դեպքում այն կարող է վայր դնել զենքը, հաղորդել են NPR-ը և Reuters-ը։ Ըստ աղբյուրների՝ առաջարկը ՀԱՄԱՍ-ին փոխանցվել է նախորդ շաբաթ Կահիրեում կայացած բանակցությունների ընթացքում։ Հանդիպմանը մասնակցել են Խորհրդի գլխավոր տնօրեն Նիկոլայ Մլադենովը և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի օգնական Արյեհ … Read more

Աշխարհի ամենաթանկ վարձատրվող նկարչուհին հոգեբուժարանում կնշի 97-ամյակը

Աշխարհի ամենահարուստ ու ամենապահանջված նկարչուհու ծննդյան 97-ամյակի նախաշեմին հերթական մեծ ցուցադրությունն է կազմակերպվել Գերմանիայի Քյոլն քաղաքում։ Ճապոնացի Յայոի Կուսամանը մեր ժամանակների ամենաբարձր վարձատրվող կին արվեստագետն է, որը ստեղծագործում է հոգեբուժարանում և ընդունում է, որ իրեն տաղանդավոր դարձնողն իր հոգեկան հիվանդությունն է։

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել ուրանի հարստացման օբյեկտին

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մարտի 21-ին հարված են հասցրել Նաթանզում գտնվող ուրանի հարստացման օբյեկտին։ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել այս հայտարարությունը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ նախնական տեխնիկական գնահատման արդյունքներով ռադիոակտիվ նյութի արտահոսք չի գրանցվել, և շրջակա բնակչության համար վտանգ չկա։ Հայտարարության մեջ հարվածը որակվել է որպես միջազգային իրավունքի … Read more