Երդվյալ ատենակալների դատարանը Մասկին մեղավոր է ճանաչել Twitter-ի գործարքին նախորդած մանիպուլյացիայի համար

Սան Ֆրանցիսկոյի երդվյալ ատենակալների դատարանը որոշել է, որ միլիարդատեր Էլոն Մասկը 2022 թվականին դիտավորյալ մոլորեցրել է Twitter-ի ներդրողներին՝ փորձելով իջեցնել ընկերության արժեքը մինչև այն ձեռք բերելը, հաղորդում է Bloomberg-ը։

Դատարանի եզրակացությամբ՝ Մասկը կեղծ հաշիվների վերաբերյալ հայտարարություններով և գործարքը կասեցնելու մասին գրառմամբ ազդել է բաժնետոմսերի գնի վրա՝ նպաստելով դրա անկմանը։

Twitter-ը հետագայում դատի էր տվել Մասկին գործարքից հրաժարվելու համար։ Ընկերությունը ձեռք բերելուց հետո այն վերանվանվեց X։

Leave a Comment