Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Վրաստան Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար։

Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին։  Նա Վրաստանի եկեղեցու առաջնորդ էր ընտրվել 1977 թվականին։

Վրաց ուղղափառ եկեղեցին մինչև նոր առաջնորդի ընտրությունը կղեկավարի պատրիարքական գահի տեղապահը՝ միտրոպոլիտ Շիո Մուջիրին։

Leave a Comment