Քաղաքական ուժերի նախընտրական քայլերը՝ իրավապահների «խոշորացույցի» տակ

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրավապահ համակարգը մեծացրել է ուշադրությունը ընտրական հանցագործությունների նկատմամբ։ Հակակոռուպցիոն ու Քննչական կոմիտեներն արդեն մի քանի հաղորդագրություններ են տարածել, որոնցում  ընտրական գործընթացին առնչվող տարբեր բացահայտումներ կան։ Վարչապետը կարծում է, որ դրանցով «ընտրակաշառքի ցանց» է ուրվագծում, պաշտպանական կողմը հակադարձում է՝  նախընտրական աշխատանքն ընտրական հանցագործությունների վերածելու փորձ է արվում։ «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի … Read more

Հարկային եկամուտների առաջանցիկ աճ՝ առաջին եռամսյակում․ ինչպե՞ս կզարգանա Հայաստանի տնտեսությունն առաջիկայում

Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի եռամսյակային բյուջեն գերակատարված է։ Հարկային եկամուտներն ու տուրքերը երկնիշ աճ են ունեցել։ Արդեն հայտնի է, թե կանխատեսվածից ավելի շատ հավաքված հարկերի գումարի հիմնական մասը ինչպես է ծախսվելու։ Հարկային եկամուտերի ու տուրքերի աճին նպաստել են տնտեսության գրեթե բոլոր ոլորտները՝ հանքարդյունաբերությունից մինչև շինարարարություն, մանրածախ ու մեծածախ առևտուր։ Բայց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով պայմանավորված, համաշխարհային … Read more

Պատերազմ, որը «ավարտվում է», բայց դեռ «չի սկսվել»․ Վաշինգտոնը սպառնում է, Թեհրանը՝ հեգնում

Իրան-ԱՄՆ/Իսրայել հակամարտությունը թեժանում է ոչ միայն ռազմաճակատում, այլև՝ հայտարարությունների դաշտում։ Վերջին օրերին հնչող հայտարարությունները երբեմն ավելի կոշտ են, երբեմն՝ տարօրինակ ավելի, քան ռազմական գործողությունները։ Հայտարարություններ, որոնք բացահայտում են կողմերի իրական մտադրությունները, վախերն ու հաշվարկները։ Վաշինգտոնից հնչում են ուղերձներ՝ ուժի և վերջնական հարվածի, անգամ՝ արդեն գրանցած հաղթանակի մասին։ Թեհրանը պատասխանում է սարկազմով ու մարտահրավերով, իսկ եվրոպացիները … Read more

Ո՞վ է վճռել ԼՂ-ի ճակատագիրը․ Կրեմլում հարցին վերջակետ չի դրվել

Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումը՝ բաց և ուղիղ երկխոսություններով, վերջակե՞տ է դնում տարաձայնություններին, թե՞ նոր տարաձայնությունների սկիզբ է դառնում։ Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահն օրակարգային հարցերի լայն շրջանակ են քննարկել, այդ թվում՝ զգայուն։ Դրանցից մեկն առնչվում է ԼՂ ճակատագրին և կայացված որոշումներին։ Այս հարցում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները դիվանագիտական փոխադարձ մեղադրանքների ճանապարհ են անցել։ Ապրիլին 1-ին, սակայն, Կրեմլում … Read more

Ի՞նչ դինամիկա ունի զենքի հետ կապված հանցագործությունների վիճակագրությունը․ ՆԳՆ-ի պատասխանը «Ռադիոլուր»-ին

Հայաստանում զենքի ապօրինի շրջանառության և հրազենի գործադրմամբ հանցագործությունների քանակը վերջին հինգ տարիներին ավելացել է։ Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալները մտահոգիչ են։ Ինչո՞վ է սա պայմանավորված, ի՞նչ գործոններ են ազդում հանցագործությունների աճին։ Հոգեբաններն ասում են, որ պատերազմներից հետո հասարակությունները կարող են հայտնվել հետտրավմատիկ այնպիսի վիճակում, որոնք կարող են տարբեր դրսևորումներ ունենալ։   Հայաստանում զենքի ապօրինի շրջանառության … Read more

Կասեցվել է գազալցակայանի գործունեությունը — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ) «Ագարակ գրաֆ գազ» ընկերությանը պատկանող լցակայանում (Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 1/1) հայտնաբերվել են խախտումներ, տեղեկացնում են ՇՎՏՄ-ից: Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակայանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը մինչև խախտումների վերացումը։ Արձանագրված իրավախախտումների … Read more

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել

Երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց, ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ իրականացվում են հետազոտություններ։ Մանրամասներ խոստացել է փոխանցել ավելի ուշ։ Փաստաբանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ նա այսօր ևս գիտակցությունը կորցրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ … Read more

Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և թեքահարթակը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:  2026 թվականի մարտին, դատախազի միջնորդագրերի հիման վրա, ապամոնտաժվել են ևս 11 հողամասերում գտնվող 16 շինություններ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան … Read more

Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 

People welcomed the Greco-Roman style wrestling silver medalist of the Paris Olympic Games Artur Aleksanyan at the Zvartnots International Airport of Armenia Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. … Read more

Բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-ից

«Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարվել է, որ բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների արդյունքներն արդեն ամփոփվել են, և շուտով կմեկնարկի հայտագրման գործընթացը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշել է, որ հայտագրման փուլը կսկսվի ապրիլի 15-ից և կտևի մինչև մայիսի 10-ը։ Նրա խոսքով՝ բոլոր դիմորդները պարտադիր պետք է հայտագրվեն՝ անկախ առաջին փուլի … Read more