Վարչապետը շնորհավորել է հայրենակիցների առաջիկա Սուրբ Զատիկը
«Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում շնորհավորել է հայրենակիցների առաջիկա Սուրբ Զատիկը և տեսանյութ հրապարակել։
«Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում շնորհավորել է հայրենակիցների առաջիկա Սուրբ Զատիկը և տեսանյութ հրապարակել։
ՀՀԿ 18-րդ համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով իր գնահատականները երկրի ներքաղաքական իրավիճակի, անվտանգության մարտահրավերների և պետականության հարցերի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը չպետք է վերածվի «ո՛չ հաճախորդ պետության, ո՛չ մակաբույծ պետության, ո՛չ էլ էթնոգրաֆիկ թանգարանի»՝ շեշտելով ինքնիշխանության պահպանման կարևորությունը։ Անդրադառնալով քաղաքական գործընթացներին՝ նա հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը … Read more
Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, հայտնում են ՄԻՊ-ից։ «Քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից … Read more
Իրանում շարունակվում են ԱՄՆ ռազմաօդային ուժերի անձնակազմի անդամների որոնողա-փրկարարական գործողությունները, որոնք մասնագետները բնութագրում են որպես «սարսափելի և չափազանց վտանգավոր»։ BBC-ի ԱՄՆ գործընկեր CBS News-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալները ցույց են տալիս, որ Իրանի տարածքում խոցված F-15 Eagle կործանիչի օդաչուն, հնարավոր է, ողջ է մնացել։ Միևնույն ժամանակ, անձնակազմի երկրորդ անդամի որոնումները շարունակվում են Իրանի խորքում։ Մարտական որոնողա-փրկարարական … Read more
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանին և ՀՀ կառավարությանը՝ Իրանից Հայաստանի տարածքով Հնդկաստան հնդիկ ձկնորսների տարհանմանն աջակցելու համար, Ջայշանկարը գրել է X-ի իր էջում: Thank FM @AraratMirzoyan and the Government of Armenia for facilitating the evacuation of Indian fishermen today from Iran, through Armenia to India. 🇮🇳 🇦🇲 — Dr. S. … Read more
«Արտեմիս II» առաքելության անձնակազմն արդեն անցել է Երկրի և Լուսնի միջև ընկած ճանապարհի կեսը՝ հրապարակելով այդ կարևոր փուլը տիեզերքից արված Երկրի բարձր որակի լուսանկարներով, գրում է BBC-ին։ NASA-ն հայտնել է, որ առաջին բարձր թույլտվությամբ պատկերները նկարահանվել են այն պահին, երբ «Օրիոն» տիեզերանավը դուրս է եկել Երկրի ուղեծրից և ուղղվել դեպի Լուսին։ Լուսանկարների հեղինակն առաքելության հրամանատար … Read more
Ապրիլի 1-ից 7-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները հաջող են հանդես գալիս, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։ Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցող Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ փուլ։
Ապրիլի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:52-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։52-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․83⁰ և արևելյան երկայնության 43․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս, օջախի 7 կմ խորությամբ 5․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում, … Read more
Ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։ Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս … Read more
Մարտի 30-ին Բելգրադի Գիտության և տեխնոլոգիայի թանգարանում տեղի է ունեցել Նովի Սադի հայկական եկեղեցուն նվիրված ֆիլմի, ինչպես նաև եկեղեցու եռաչափ մոդելի ցուցադրություն, հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ֆիլմի հեղինակ Սնեժանա Միյիչը, ինչպես նաև ֆիլմի սցենարիստ, պատմաբան Վլադիմիր Պետրովիչը։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա է գտնվել Պրահայում ՀՀ դեսպանության խորհրդական, Բելգրադի գրասենյակի ղեկավար … Read more