Հայաստանի մարմնամարզիկները եզրափակչում են Կահիրեում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկությունում

Ապրիլի 1-ից 7-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները հաջող են հանդես գալիս, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից։

Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցող Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ փուլ։

Leave a Comment